23/01/2020 11:53
Մենք այն կանխավարկածով ենք, որ կովերը հանկարծ չմրսեն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:
«Ամենակարևոր խնդիրը՝ ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է:
«Մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև մինուս 30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է ու ընդհակառակը, էն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը, պետք է նրանց ապահովել մաքուր օդով», - ասաց Նիկոլ Փաշինյանը: