23/01/2020 12:09
Հարցը լուծվեց. լրագրողները կօգտվեն կառավարության ճաշարանից
Կառավարությունը չեղյալ համարեց որոշումը, ըստ որի՝ լրագրողներն այսուհետ չեն օգտվի կառավարության ճաշարանից:
Կառավարությունից պարզաբանեցին, որ որոշումը կայացվել է, երբ որոշ լրագրողներ ճաշարանից դուրս են եկել ու այլ մուտքերով դուրս եկել կառավարության այգի, բարձրացել վերև:
Լրագրողներին, այսպիսով, ճաշարանից օգտվել կթույլատրվի, սակայն, արդեն հսկողությամբ:
Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստից առաջ անվտանգության աշխատակիցները լրագրողներին զգուշացրել էին՝ «ճաշարան չեք գնալու»: