Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան

24/01/2020 16:09

Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է.

«Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց  մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի  կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը:

Այս ընթացքում մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ ենք դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում մենք պետք է այլևս ձեռնպահ մնանք հատվածական քայլերից, և մեր բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի: Նախկինում ասել եմ մեկ-երկու առիթով, որ կարծում եմ՝ 2019 թվականի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել, այսպես ասած, հետհեղափոխական անցումային կառավարման շրջանը, և մենք այլևս թևակոխել ենք ռազմավարական կառավարման շրջան: Կարծում եմ՝ մենք որևէ ոլորտում այլևս պետք է որևէ հատվածական փոփոխություն չանենք, և մեր բոլոր գործողությունները պետք է լինեն ռազմավարական:

Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ: Եվ այս առումով կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը: Իհարկե, մենք հույս ունենք և ոչ միայն հույս ունենք, այլև համոզված ենք, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա, բայց շատ ավելի, կրկնակի կարևոր է այն նոր բովանդակությունը, որը մենք այս բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում և ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով, հասարակական կարգի պահպանման, իրավակարգի պահպանման և, իհարկե, հանցագործությունների կանխարգելման և հանցավորության դեմ պայքարի առումով»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ: Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:30 Չարենցավան համայնքում այս պահին գրանցված է կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք Այսօր, 00:08 Ու՞ր է քաղաքապետը. Հայկ Մարությանը պատասխանել է հարցերին 03/04/2020 23:56 Վանաձորում գրանցվել են կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ 03/04/2020 23:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց մահացել է. Factor 03/04/2020 22:47 «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը 03/04/2020 21:11 Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը. փոքրիկը կրում է տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը 03/04/2020 20:56 «Human Rights Watch». Հայաստանի իշխանությունների կողմից հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը սահմանափակում է քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը 03/04/2020 20:02 Ավստրիայում 38 միլիարդ եվրո են հատկացնելու COVID-19-ից տուժած ընկերություններին (РИА Новости) 03/04/2020 19:59 ՌԴ ԿԲ ղեկավարը հայտարարել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն կտրուկ անկում է ապրում կարանտինի պատճառով (Gazeta.ru) 03/04/2020 19:52 Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար 03/04/2020 19:45 Համաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը. Աղասի Ենոքյան 03/04/2020 19:32 Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի հասել գագաթնակետին (RussiaToday) 03/04/2020 19:23 Մերկելը կարանտինից հետո վերադառնում է աշխատանքի (RussiaToday) 03/04/2020 19:18 Մեսիի մասնավոր օդանավը վթարային վայրէջք է կատարել Բրյուսելում 03/04/2020 19:14 Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ 03/04/2020 19:09 Բեռլինում տուգանքներ են սահմանվել փողոցում 1.5 մ հեռավորությունը չպահպանելու համար (Интерфакс) 03/04/2020 19:02 Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան 03/04/2020 19:00 Մոսկվայում COVID-19-ով վարակվածների լուսանկարների բազա են ստեղծել (Gazeta.ru) 03/04/2020 18:54 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման պարապմունքներ 03/04/2020 18:37 Իսպանիան կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում երկրորդն է (Интерфакс) 03/04/2020 18:23 Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետը վիճակագրություն է ներկայացրել 03/04/2020 18:15 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/04/2020 18:01 Տնտեսավարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը. ՊԵԿ 03/04/2020 17:52 Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան 03/04/2020 17:45 «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 6-ից 7-ը կդադարեցվի ջրամատակարարումը 03/04/2020 17:38 ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 03/04/2020 17:26 Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 942-ի (Интерфакс) 03/04/2020 17:20 2020թ.-ի տնտեսության զարգացումները և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը. ՏԶՆԿ 03/04/2020 17:02 Կենտրոնական բանկը «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտարարություն է տարածել 03/04/2020 16:54 Օպերատորները պնդում են՝ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը․ ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը․ Մարուքյան 03/04/2020 16:51 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2715 նոր դեպք (РИА Новости) 03/04/2020 16:48 Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. ՊԵԿ 03/04/2020 16:40 Հայաստանը ռուսական ընկերության հետ որևէ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկվող «Տրիազավիրին» դեղամիջոցը ներկրելու հարցով 03/04/2020 16:37 Ավագանու անդամը ծաղրում է վրացիներին, մեր քաղաքացիները՝ քաղաքապետին, քաղաքապետարանն էլ սլաքներն ուղղում է պարետատուն. Մելիք-Շահնազարյան 03/04/2020 16:30 ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնել է Հայաստան 03/04/2020 16:28 Սպասվում է կարճատև անձրև 03/04/2020 16:26 ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցն Աֆղանստանում վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости) 03/04/2020 16:20 Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացնելու նպատակով 03/04/2020 16:18 Արցախում զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով 03/04/2020 16:15 Եթե ոսպի ու հնդկաձավարի գինը բարձրանում է, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները. ՀՀ էկոնոմիկայի նախարար 03/04/2020 16:12 Իսրայելից 9 հայ աշակերտ ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. արտակարգ ավիաչվերթը կարժենա մոտ 20 պատգամավորական «պարգևավճար» 03/04/2020 16:02 ՀՌՀ նախագահին զայրացրել է Երևանի ավագանու անդամի ծաղրական գրառումը Թբիլիսիում կատարված ախտահանման աշխատանքների մասին 03/04/2020 15:59 Արցախի դատախազությունը 17 հաղորդումից 7-ի առթիվ հարուցել է քրեական գործեր. Արցախի ՄԻՊ 03/04/2020 15:42 Թբիլիսին լվանում է փողոցները, իսկ վերջում կառուցելու է քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը. Երևանի ավագանու անդամ 03/04/2020 15:39 Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին. ՊՆ 03/04/2020 15:32 Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը (РИА Новости) 03/04/2020 15:30 Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք. Նիաիրա Զոհրաբյանը՝ Երևանի քաղաքապետին 03/04/2020 15:16 Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել խնդիրն, ինչի համար նախատեսված էր. ԼՀԿ պատգամավոր 03/04/2020 15:08 Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին (РИА Новости) 03/04/2020 15:01 Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանի հանձնակատարի հետ քննարկել է COVID-19-ի համաճարակի ընթացքում համագործակցությանը վերաբերող հարցեր 03/04/2020 14:35 Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով 03/04/2020 14:31 Նավթի համաշխարհային գները նվազում են 03/04/2020 14:25 Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից. Վահե Հովհաննիսյան 03/04/2020 14:16 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,3 հազարը (РИА Новости) 03/04/2020 14:05 Վաշինգտոնի նահանգում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը (Интерфакс) 03/04/2020 13:59 «Մեդսինթեզ» ձեռնարկությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցը Հայաստան մատակարարելու վերաբերյալ (ТАСС) 03/04/2020 13:53 Արցախում կորոնավիրուսի տարածման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը 03/04/2020 13:46 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 53 հազարի (Интерфакс) 03/04/2020 13:38 Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է եկել նրա եղբայրը 03/04/2020 13:31 Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 03/04/2020 13:27 Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա. Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի փողոցները չախտահանելու մասին 03/04/2020 13:27 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ 03/04/2020 13:21 Ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են. Մեդիա պաշտպան 03/04/2020 13:13 ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարի գինը նախորդ օրվա համեմատ ընկել է 03/04/2020 13:00 Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 443-ի (РИА Новости) 03/04/2020 12:53 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը 03/04/2020 12:45 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել (РИА Новости) 03/04/2020 12:32 «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկությունները սկսել են բժշկական դիմակների մանրէազերծումը 03/04/2020 12:21 Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով տուժածների թիվը գերազանցել է վեց հազարը (РИА Новости) 03/04/2020 12:12 Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով (Տեսանյութ) 03/04/2020 12:06 Արցախում զինվոր է զոհվել 03/04/2020 12:02 Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր. Foreign Policy 03/04/2020 11:55 Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ 03/04/2020 11:46 Հրդեհ՝ Դալար գյուղի թռչնանոցում. կա մոտ 4500 ծխահարված ճուտ 03/04/2020 11:38 Ոստիկանությունը վերջին մեկ օրում բացահայտել է հանցագործության 26 դեպք 03/04/2020 11:25 Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով 03/04/2020 11:21 Չինաստանում համազգային սգի օր է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով (РБК) 03/04/2020 11:12 Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Ղրղզստանում (RussiaToday) 03/04/2020 11:02 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի 03/04/2020 10:58 Կիևում անհայտ անձինք հարձակվել են երկու հեռուստաալիքի նկարահանող խմբերի վրա (РИА Новости) 03/04/2020 10:51 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 148-ի (Gazeta.ru) 03/04/2020 10:37 Չինաստանում մեկ օրում 31 մարդ է վարակվել կորոնավիրուսով, յոթը մահացել է (РИА Новости) 03/04/2020 10:27 Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում 03/04/2020 10:20 «Փաստ». Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարենք գազի թանկացումը, կարելի է կանխատեսել բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում 03/04/2020 10:16 «Իրատես». Անհանգստություն կա, որ թեստերն իրական պատկերը չեն տալիս 03/04/2020 10:14 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը Երևան է եկել՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին 03/04/2020 10:11 «Ժողովուրդ». Հանրային հնչեղություն ունեցող գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում են Արթուր Դավթյանի սանիկները 03/04/2020 10:08 «Փաստ». Իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել 03/04/2020 10:06 «Հրապարակ». Արարատի մարզպետը «գույքագրում» է, Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրները օգնում են 03/04/2020 10:04 «Ժողովուրդ». «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանք դադարեցվել է կառավարության կողմից 03/04/2020 10:01 «Փաստ». Մեկ շաբաթ անց պարզվում է՝ Հայաստանում օրավարձով աշխատող, այնուամենայնիվ, կա 03/04/2020 09:58 «Իրատես». Դժգոհ են նաև սորոսականները, որովհետև նրանց զանգերը ևս հայտնվում են տեղորոշման «լույսին ներքո» 03/04/2020 09:54 «Հրապարակ». Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրենը մեկ տարվա պայքարից հետո շահել է դատը՝ անվավեր է ճանաչվել մարզպետի որոշումը 03/04/2020 09:48 «Ժողովուրդ». Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններով համայնքային ընտրությունների դեպքում այլևս չի լինի բոնուսային համակարգի կիրառումը 03/04/2020 09:43 Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 քաղաքացի 03/04/2020 09:40 «Հրապարակ». Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում 03/04/2020 00:08 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով այսօրվա մեջ 3-րդ մարդն է մահացել 02/04/2020 23:42 1 միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդ երկիրն է Իրանից հետո. Worldometers.info 02/04/2020 21:50 Արդեն երկրորդ ասուլիսի ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվում. խմբագիր 02/04/2020 21:33 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 78-ամյա կին է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը