24/01/2020 13:09
Ձեր բարձրաձայնած խնդիրը ինձ մոտ հարցեր առաջացրեց Ձեր մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ. Հակոբ Արշակյանը՝ Գևորգ Գորգիսյանին
Խորհրդարանում «Տիեզերական գործունեության մասին» հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից, թե որքանո՞վ է նախագիծն առնչվում ոլորտի մարտահրավերների հետ:
Գորգիսյանը նաև նշեց, որ ամիսներ առաջ շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որը հանել էր շրջանառաությունից ռազմարդյունաբերական համալաիրի ղեկավարի հետ քննարկելու, ում արձագանքը դրական էր, վերջինս պխտի քննարկեր նախարարի հետ ու ասեր դիրքորոշումը:
«Ժամանա՞կ չեք ունենում զբաղվել այդ հարցերով, որովհետև զբաղված եք այս հարցերով, թե՞ այդպիսին է ձեր վերաբերմունքը շրջանառության մեջ դրվելիք նախագծերի հետ կապված», - հարցրեց Գորգիսյանը:
Գորգիսյանին արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով.
«Դուք օրենքի նախագիծը կարդացե՞լ եք, օրինակ, հարկային փոփոխությունների մասով կարող եք ասել նախագիծն ինչի՞ն է նպաստելու, որովհետև իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք այս օրենքի մասին խոսելու առիթն օգատգործեցիք Ձեր օրենքի ու դրա հետ կապված ինչ-որ պատմություն հիշատակելու համար», - ասաց Թունյանը:
Նախարարը ևս անպատասխան չթողեց Գորգիսյանի ելույթը.
«Ինձ մոտ շատ հարցեր առաջացրեց ձեր բարձրձայնած խնդիրը, մասնավորապես, Ձեր մասնագիտական կրթության ու փորձի վերաբերյալ», - ասաց Արշակյանը՝ նշելով, որ բարձր տեխնոլոգիական զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկն է, պարզապես մինչև այժմ կանոնակարգված չի եղել, իսկ հիմա խաղացողների համար խաղի կանոններ են սահմանվել: