24/01/2020 13:34
ԱԺ-ն ընդունեց պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմներն, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 117 «կողմ» ձայնով: