24/01/2020 10:36
Սադրանք էր, մարդիկ էլ ռոբոտ չեն, արձագանքեցին. Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին
Հաճելի և ցանկալի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ լինեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում չհանդարտվող կրքերին, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորների հայհոյախառն խոսքերին։
«Սադրանք էր, որը երկու կողմից էր՝ և՛ «Իմ քայլի», և՛ «Բարգավաճի», որ պոռթկումներ եղան։ Պետք է չլիներ, բայց մարդիկ ռոբոտներ չեն, մարդիկ են։ Պետք է տվյալ միջադեպը չլիներ։ Պետք է այնպես անենք, որ չլինի, ոչ մեկիս էլ հաճելի չի», - ասաց Գագիկ Ծառուկյանը։