24/01/2020 11:27
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում միաձայն՝ 115 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները և հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ: