25/01/2020 12:11
2019-ի ընթացքում հաստատվել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մեկնարկած մամուլի ասուլիսին շարունակում է ներկայացնել 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին։
«2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է։
«Մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան», - ասաց ՀՀ վարչապետը։