25/01/2020 16:29
Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբանը պատասխանել է Փաշինյանին
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ։ Իր ֆեյսբուքյան էջում Պեպանյանը գրել է.
«1996թ.-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան դա այդ ընտրությունների կեղծման համար: Իսկ ոմանք, որ 1996թ.-ի այդ նույն օրերին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են»: