25/01/2020 15:39
Մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խորհրդարանն իր գոծունեության մեկ տարվա ընթացքում ակներև բացթողում չի ունեցել, մինչդեռ Փաշինյանին մտահոգել է այս շաբաթ ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը.
«Միակ ակներև բացթողումն այն է, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱԺ քառօրյան թեժ մթնոլոտում էր անցել: Պատգամավորները վիճել էին, հայհոյել նիստերի դահլիճում, ինչի հետևանքով ԱԺ նախագահը մի քանի պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց էր կիրառել: