25/01/2020 14:13
Փաշինյանը պարզաբանեց իր ու Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հարցին, որ իրեն դեռ մեղադրում են Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումը» հագնելու մեջ, մանրամասնեց՝ ինչով է իր «կոստյումը» տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից:
«Իմ «կոստյումը» գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ նրանով, որ իմ գրպաններում միլիոններ չկան, որոնք ես կարող եմ օգատգործել ընտրակեղծարարների համար, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու: Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա», - ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց՝ այսօր ապրում է տան մեջ, որտեղ ժամանակին Սերժ Սարգսյանն էր ապրում: Դիտարկմանը, թե այնտեղ տեղափոխվելուց հետո, որոշեց վերանորոգել այն, Փաշինյանն արձագանքեց.
«Վերանորոգեցի և սևը դարձրեցի սպիտակ: Նույնն էլ տեղի է ունենում պետական համակարգի հետ: Մի անգամ ասել եմ, որ սուպերվարչապետություն ժողովրդավարական կառավարման պայմաններում չի կարող լինել»: