25/01/2020 12:48
Փաշինյանի ամանորյա ուղերձի ուղիղ եթերն ու Լոս Անջելեսի 20 հազարանոց հանրահավաքը՝ նոր Հայաստանի մասին 100 փաստում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին շարունակում է ներկայացնել 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին։
90-րդ փաստում նշված է, որ ամանորյա միջոցառումներն աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն դրամ:
«Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում՝ բազմամարդ Հանրապետության հրապարակից», - նշեց վարչապետը։
Նա այդ փաստում հիշեցրեց նաև, որ ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում իր հրավիրած հանրահավաքին:
«Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։