25/01/2020 12:59
ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան
Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի 91-րդ կետում նշված է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հունվարի 15-ին ներկայացել էր Քննչական կոմիտե ու սելֆի հրապարակել քննիչի աշխատասենյակից։
Հիշեցնենք՝ դեպքին արձագանքել էր ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ գրելով. «Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ քննիչի սենյակից լուսանկարը հրապարակելուն։
«Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք ինչն ա թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սեյնակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները, նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե սելֆին, որ արվել է, հաճույքի համար չի արվել։
«Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, վեր կենան գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», - ասաց նա։
Վարչապետը ասաց, որ երեկ էլ առանց սելֆիի գնացել է քննիչի սենյակ ու պատասխանել վերջինիս հարցերին։
«Բանը հշեցի, «Կարգին հաղորդում»-ից հիշեցի, Նոր տարվանից առաջ մի հատ սկետչ էի դրել, արձագանքել էին՝ «ինչպիսի անլուրջ...», շատ կոնկրետ ուղերձ էր դրա մեջ, ես դրանով ցանկացել էի մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոշ շրջանակներ չեն կարող համակերպվել, որ ՀՀ վարչապետը կարող է հումորի զգացում ունենա։
«Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա է, բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը», - ասաց Փաշինյանը։