25/01/2020 14:44
Գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն ձեր դարպասը ներկեք». Փաշինյանը հիշեց՝ Իջևանի իրենց դարպասը ներկած չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին լուր գրելու թեմա տվեց։
«Ես ուզում եմ, որ գյուղում ապրող մեր երիտասարդները մտածեն, որ ցանկապատը կամ դարպասը ներկելը շատ կարևոր է, հիմա նոր հիշեցի, որ մեր Իջևանի դարպասը ներկած չի, լավ նյութ եմ ասում՝ գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն գնացեք ձեր դարպասը ներկեք»։ Այո՛, ճիշտ եք», - դիմելով լրագրողներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա արձագանքեց այն քննադատություններին, թե ինչու է վարչապետը կառավարության նիստում 15 րոպե խոսում զուգարաններից։
«Շատ ճիշտ է, որ խոսում է, որովհետև դա կարևորագույն քաղաքակրթական հարց է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հիշեց իր պապական տունը, որտեղ զուգարանը դրսում էր։
«Զուգարանը տնից հեռու էր հարյուր քանի մետր, զուգարանը մի երևույթ էր, որ տուն կառուցելու համար փող ծախսում էիր, բայց զուգարանը մի երևույթ էր, որ հարևանիդ կանչում էիր, փոսով երկու հատ տախտակ էիր անում», - ասաց Ն. Փաշինյանը։