25/01/2020 12:32
ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը Փաշինյանը ներառել է նոր Հայաստանի մասին 100 փաստի ցանկում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ներկայացնում է 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 նոր փաստի մեջ է ներառված ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների` Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը:
«Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև` աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է», - ասված է 74-րդ փաստում։