26/01/2020 23:41
«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը. Խաժակյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այդ մասին տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը», - նշել է Խաժակյանը։