27/01/2020 09:45
Ընտանիքի անդամների թիրախավորումը և նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան
Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:
«Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:
Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:
#մենքձեզպեսչենք», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: