27/01/2020 12:55
Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել այդ մարդուն. Վահան Բաբայանը՝ Փաշինյանի մասին
Արցախյան հերոսամարտի զոհերի հուշահամալիր այցելություն պետք է պահանջել ադեկվատ ղեկավարից, այն մարդկանցից, ովքեր համապատասխան արժեհամակարգերի կրողներ են, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը:
«Նիկոլ Փաշինյանից կարելի է պահանջել «Կարգին սքեթչերից» օրինակներ բերել: Օրինակներ բերել, թե ինչքան կոռումպացված է եղել նախկին իշխանությունը, թե ովքեր են եղել սրիկաները, լափամանին մոտ կանգնած մարդիկ։ Ինքն այլ բաների ունակ չէ։ Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել այդ մարդուն, հղումներ անել»,- ասաց նա: