27/01/2020 00:42
Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ավագանին հայհոյանքների պատճառով ապաակտիվացրեց Facebook-ի իր էջը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը հայհոյանքների տարափի հետևանքով ապաակտիվացրել է Facebook-ի իր էջը։
«Stories» բաժնում նա տեղադրել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։
Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայոյանքներ և ամոթանքի խոսքեր ուղղեցին նրա հասցեին, տեղադրելով դրանք Հարթենյանի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։
Իսկ Politik.am-ի տեղեկությունների համաձայն` հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։