27/01/2020 00:51
ՍԴ նախագահի դստերը թիրախավորած ավագանու հարցը կքննվի վերահսկող հանձնաժողովում. ՔՊ-ն դատապարտում է ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին:
«Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում», - ասված է կուսակցության հայտարարությունում։