28/01/2020 17:01
Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել
Ոստիկանության 6-րդ վարչություն քիչ առաջ շտապօգնության մեքենա մոտեցավ: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն է շտապօգնություն պահանջել:
«Ինձ տեղեկացրին, որ Արթուր Դանիելյանի պահանջով է շտապօգնություն եկել: Ձեռքի հետ կապված խնդիր է եղել: Ենթադրում եմ, որ գուցե, ձերբակալման ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է դա պայմանավորված, կիմանանք», - ասաց Մելիքյանը:
Ավելի վաղ միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը հայտնել էր, որ բերման ենթարկված Արթուր Դանիելյանը ոստի և ձեռքի վնասվածքներ ունի:
Հիշեցնենք՝ այսօր բերման են ենթարկվել ընդդիմադիր 5 գործիչներ, այդ թվում՝ Արթուր Դանիելյանը:
Նրանցից երկուսը՝ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել: