28/01/2020 11:08
Նախագահը խուսափեց որևէ պատասխան տալ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հիշեցնենք, որ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, մինչդեռ ինքը հրաժարվել է՝ խոստանալով հրապարակել ապացույց: Որպես ապացույց՝ Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանի գրիչի նկարը՝ ընդգծելով, որ թանկարժեք գրիչը Թովմասյանը նվիրել է իրեն՝ փորձելով քծնել ու շողոքորթել:
Դրանից հետո Հրայր Թովմասյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին պատրաստել հայցադիմում իրեն զրպատելու համար դատարան դիմելու նպատակով։