28/01/2020 18:51
Մեզ իրական հեղափոխություն է պետք. Արսեն Բաբայան
Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց, Facebook-ում գրել է իրվապաշտպան Արսեն Բաբայանը։
«Իշխանությունն այսօր օրենքները յուրովի մեկնաբանելով՝ բերման է ենթարկում իր քննադատներին:
Այսպիսով Հայաստանում փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը:
Այս վիճակին պետք է վերջ տրվի:
Մեզ իրական հեղափոխություն է պետք...», - գրել է Արսեն Բաբայանը։