Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ

29/01/2020 10:45

Զորակցություն Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության. ՀԲՃ


Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին և ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաև ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․

«Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետևանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը: Բոլոր բողոքներն ու նախազգուշացումներն անարձագանք մնալուց հետո Քանանեանը դիմեց այս արմատական քայլին՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը, և միաժամանակ պահանջագիր հրապարակեց Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման վերաբերյալ:

Ի պատիվ Արցախի քաղաքական ղեկավարության՝ որոշ անհապաղ քայլեր ձեռնարկվեցին ընթացող ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցնելու և այս խնդրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար, սակայն դրանք բավարար չեղան հացադուլը դադարեցնելու համար: Հունվարի 24-ին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Քանանեանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ արձանագրելով, որ «Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զարգացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ-աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիութիւնը»։

Փոքր ՀԷԿ-երը շատ մեծ խնդիր են ողջ Հայաստանի տարածքում: Չնայած ՀԷԿ-երը համարվում են էներգիայի համեմատաբար մաքուր աղբյուր, սակայն այս ոլորտի ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը՝ պայմանավորված ֆինանսական լուրջ խթաններով, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Փոքր ՀԷԿ-երը շահութաբեր բիզնես են դարձել որոշների համար, որոնց լոբինգի արդյունքում այդ ոլորտը կարգավորող օրենքները, որոշումներն ու չափանիշները սպասարկում են միայն մասնավորի շահերը։ Շատ դեպքերում էլ նույնիսկ եղած նվազագույն պահանջների չկիրառումը բազմաթիվ համայնքների զրկել է իրենց ջրի հիմնական աղբյուրից, իսկ երբեմնի ջրառատ լեռնային գետերից թողել է մի քանի սանտիմետր լայնությամբ առվակներ:

Մարդածին կլիմայական ճգնաժամի իրավիճակում այս տարածաշրջանին սպառնացող հիմնական վտանգն անապատացումն է, և այս իմանալով՝ ուղղակի անընդունելի է լեռնային գետերի նկատմամբ նման վերաբերմունքը: Այսօր աշխարհի շատ երկրներում գետերը պաշտպանելու համար նույնիսկ նրանց ֆիզիկական անձի կարգավիճակ են տալիս և շնորհում պաշտպանությամբ՝ գետի պահապան ու իրավական ներկայացուցիչ նշանակելով տեղաբնիկ ժողովուրդների որևէ ներկայացուցչի, ով վայելում է համայնքի վստահությունը և հայտնի է բնության պաշտպանության նվիրյալ գործունեությամբ:

Կոնկրետ Արցախի պարագայում՝ շարունակական «ոչ-պատերազմ-ոչ-խաղաղություն» դրության և չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով բնության և հանրային ռեսուրսների անխնա շահագործումը կանխելն է՛լ ավելի դժվար է դառնում: Կորպորացիաներն ու օլիգարխներն Արցախի բնությանը վերաբերում են՝ որպես պատերազմական ավարի և բառացի՝ թալանում են այն: Մինչդեռ էկոհամակարգի անխնա շահագործումը հանգեցնում է ոչ միայն Արցախի տարածքի անապատացմանը, այլև վատթար անդրսահմանային ազդեցությունների, դրանով իսկ՝ նպաստում է պատերազմի խորացմանը և ավելացնում պատերազմ չցանկացող խաղաղ բնակչության տառապանքները։

Ալեքսանդր Քանանեանի այս արմատական քայլը հերթական անգամ դրդում է բոլորիս հրատապ գործողությունների դիմելու և իրական ու շատ արագ փոփոխություններ ձեռնարկելու: Մենք չենք տեսնում գետերի էկոհամակարգերի ոչնչացման պատճառով առաջացած հազարավոր էակների տառապանքը, սակայն գոնե տեսնում ենք մեզ շատ մոտ ապրող մեկ մարդու ինքնազոհողությունը և պարտավոր ենք ամեն ինչ անել օր առաջ դրան վերջ տալու համար: Ալեքսանդր Քանանեանի սկսած պայքարը պետք է ծավալվի ու ներառի նորանոր խմբերի նորանոր գործողություններ: Արդեն հունվարի 27-ին ևս մեկ հոգի՝ Մհեր Պողոսյանը, Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանություն Քաշաթաղի և Քարվաճառի շրջանի գետերի: Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու, որը Քանանեանի խնդրանքով առայժմ չի սկսվել:

Զորակցության ու պայքարի այլ գործողությունները կարող են ներառել ուղղակի ֆիզիկական ներգործություն ՀԷԿ-աշինության դադարեցման ուղղությամբ, ՀԷԿ-երի բիզնես-շահառուների բացահայտմանն ուղղված ակտիվ հասարակական-լրագրողական ներգրավվածություն՝ նրանց թաքուն գործողությունների մերկացման, հանրային պարսավանքի ենթարկելու, տնտեսական ու էկոլոգիական արդարության վերականգնման ուղղությամբ, անհատական կամ հավաքական ցույցեր կամ այլ ակցիաներ՝ պետական մարմիններից պահանջելով հրատապ գործողություններ, իսկ դատաիրավական մարմիններից՝ հրատապ քննություններ ու սանկցիաներ: Պահանջների առաջին փուլի կատարումից և հացադուլի դադարեցումից հետո կարևոր է նաև հասարակական լայն շերտերի շրջանակում էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելուն ուղղված քաղաքական քննարկումների ծավալումը և դրանց վերածումը պետական քաղաքականության:

Այսօր սոցիալական ցանցերի գրառումներից տեղեկանում ենք, որ Ալեքսանդր Քանանեանի առողջական վիճակը նկատելի վատացել է, ուստի հավանաբար ավելի ուժեղ զորակցության գործողությունների ժամանակը հասունացել է ու կարևոր է չուշացնել դրանք:
Հավաքական ջանքերով՝ Քանանեանի ահազանգած այս կարևոր խնդրի լուծումը Արցախի հանրության համար շատ զորացնող փորձառություն դառնալու իրական ներուժ ունի, և ներկա ու ապագա սերունդները երախտապարտ կլինեն բնական միջավայրի պահպանության գուցե դժվար, բայց արդար որոշումների համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:52 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ Այսօր, 19:24 Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ է մտցնում COVID-19-ի պատճառով Այսօր, 19:20 Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին Այսօր, 19:16 Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան Այսօր, 19:11 Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան Այսօր, 19:06 ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ Այսօր, 19:00 ԵՄ 22 քաղաքների իշխանությունները զբոսաշրջիկների համար վարձակալության ավելի խիստ կանոններ են պահանջում Այսօր, 18:51 Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն Այսօր, 18:50 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր Այսօր, 18:44 Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ Այսօր, 18:40 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ Այսօր, 18:31 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու Այսօր, 18:17 Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին. Ռուստամ Բադասյանը՝ ԴԱՀԿ-ում Այսօր, 18:11 Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը. Ոստիկանության բացահայտումը Այսօր, 18:01 Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին Այսօր, 17:52 Սեպտեմբերի 18-ից 22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք Այսօր, 17:43 Ամերիկացի բժիշկները կանխատեսում են «ապոկալիպտիկ» աշուն Այսօր, 17:26 Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Այսօր, 17:02 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան Այսօր, 16:54 Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով. Ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 16:42 Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին Այսօր, 16:24 Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը Այսօր, 16:12 COVID-19-ի դեմ «Վեկտոր» պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մինչև հոկտեմբերի 15-ը Այսօր, 16:06 Չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 15:54 Վանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումար Այսօր, 15:41 «Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում». ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում և ովքե՞ր են բերման ենթարկվել Այսօր, 15:40 Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը Այսօր, 15:32 Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան Այսօր, 15:25 Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու» Այսօր, 15:18 Թող հանրությանը ներկայացնեն՝ չեն հավատում, որ ժողովուրդը պետք է ունենա երազանք. Մակունցը՝ ԲՀԿ-ի որակումների մասին Այսօր, 15:10 Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով Այսօր, 15:03 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Այսօր, 15:01 Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Այսօր, 14:32 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Այսօր, 14:27 Պատգամավորի փոխարեն մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել. Մակունց Այսօր, 14:14 Ակնալիճ գյուղում վեց ժամ ջուր չի լինի Այսօր, 14:05 Դատարանը քննում է մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) Այսօր, 13:59 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 160 մարդ է մահացել Այսօր, 13:51 Բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ. ՀՀ ԱՆ Այսօր, 13:42 Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Այսօր, 13:35 Ադրբեջանում ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը կարելի է խմբավորել մի քանի ուղղություններում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:27 Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով. Քոչարյանը դիմեց աջակիցներին (Տեսանյութ) Այսօր, 13:22 ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ Այսօր, 13:18 Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող. պետք է մեղքի տոպրակը վերցնի ու գնա. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:10 ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր Այսօր, 13:06 Շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել իմ ստանձնած հանձնառությունից. Իմքայլական պատգամավոր Այսօր, 13:00 Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյան Այսօր, 12:55 Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում (Razm.info) Այսօր, 12:49 «Ֆունդամենտը լավ գցած չի». Աշոտյանի համար Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ Այսօր, 12:43 Վրաստանում COVID-19-ով վարակների թիվը ավելացել է 218-ով, մահացել է 2 մարդ Այսօր, 12:38 Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է. Փամբուխչյանը՝ նոր աշխատանքի մասին Այսօր, 12:33 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում Այսօր, 12:29 Ընդդիմությունը միավորվելու է. լինելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել. Ռուբինյանը՝ երեք կուսակցությունների հանրահավաքի մասին Այսօր, 12:14 Ղարաբաղյան հարցում մենք միշտ պատրաստ ենք քննարկումների, և դրա համար անհրաժեշտ է մի քանի հանգամանք. Ռուբինյան Այսօր, 12:12 «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 12:05 «Պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները». հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահը Այսօր, 12:00 Երկար տարիների աշխատողներին դո՞ւրս եք թողնելու. պատգամավորը՝ փոխնախարարին (Տեսանյութ) Այսօր, 11:54 Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. կամ այն կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 11:49 «Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Տեսանյութ) Այսօր, 11:42 Հայաստանի անվտանգության «դոսյեն» Այսօր, 11:30 Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել Այսօր, 11:21 Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարի գավաթը կվիճարկեն ֆուտբոլի վետերանները և «Էրեբունին» Այսօր, 11:14 LIVE. ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է Այսօր, 11:10 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն Այսօր, 11:08 ՀՊՏՀ դասախոսները ակցիա են անում Կառավարության դիմաց. նրանց է միացել նաև պատգամավոր Միքայել Մելքումյանը Այսօր, 11:04 Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց. Էդմոն Մարուքյան Այսօր, 11:00 Տեխասում մոլեգնում է «Բետա» արևադարձային փոթորիկը Այսօր, 10:58 Հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց ոչ մեծ ծավալի. «Իմ քայլի» պատգամավոր Այսօր, 10:56 Մեծ Բրիտանիան նոր միջոցներ կձեռնարկի COVID-19-ի դեմ պայքարի համար Այսօր, 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով Այսօր, 10:49 Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրը Այսօր, 10:44 Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել Այսօր, 10:41 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Այսօր, 10:36 Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին Այսօր, 10:34 Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից Այսօր, 10:30 Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է. Աղասի Ենոքյան Այսօր, 10:18 Հանրության լայն շերտերի ձայնը լսելի դարձնելու համար քաղաքական երեք ուժերը համապետական հանրահավաք են հրավիրել. Իվետա Տոնոյան Այսօր, 10:02 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 09:53 ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է Այսօր, 09:46 «Փաստ». Իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված է՝ հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Ով է Կամո Քոչունցը, ում շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում Այսօր, 09:42 «Փաստ». Իշխանությունները կազմել են փորձագետների «սև ցուցակ» Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Վճռաբեկի դատավոր դառնալ ցանկացող դատավորները չգիտեն, թե ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում Այսօր, 09:35 «Փաստ». Վարչապետը նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին 21/09/2020 21:54 Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել թափանցիկ հետաքննությանը. Արսեն Բաբայան 21/09/2020 19:18 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 21/09/2020 19:14 Մեծ Բրիտանիան, հնարավոր է՝ 2030 թվականից արգելի բենզինով աշխատող մեքենաների վաճառքը 21/09/2020 19:08 Թուրքիան Սիրիայում ուժեղացնում է ռազմական ներկայությունը 21/09/2020 18:50 Նյու Յորքի մետրոյում գնացքի վագոնը ռելսերից դուրս է եկել 21/09/2020 18:38 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 71 մարդ է մահացել 21/09/2020 18:24 Չեխիայում Առողջապահության նոր նախարար է նշանակվել 21/09/2020 18:07 Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին 21/09/2020 17:50 ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքի վերաբերյալ Պապիկյանը մտահոգություն է հայտնել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին 21/09/2020 17:26 «Գութան»-ն այս տարի կանցկացվի սահմանապահ Տավուշում 21/09/2020 17:11 Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում սեփականաշնորհում չի լինի 21/09/2020 17:02 Դերասաններ Գրիգոր Խաչատրյանին ու Մակիչ Մարգարյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը