Զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին. Չինաստանում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

29/01/2020 18:54

Զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին. Չինաստանում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին


Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 5974-ի, որոնցից 132-ը մահացել են: Սա Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի այսօրվա տարածած տվյալներն են: Շուրջ մեկ ամիս առաջ Չինաստանում սկսված կորոնավիրուսն արդեն աշխարհի տարբեր երկրներում է տարածվել: Նույնիսկ Հայաստանում վերջին օրերին որոշակի տագնապ է նկատվում:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է 3 տարի առաջ պայմանագրային աշխատանքով Չինաստան տեղափոխված Ալլա Գևորգյանի հետ, ով, ի դեպ, մոտ օրերս պատրաստվում է 1 ամսով Հայաստան վերադառնալ:

- Երեկ Չինաստանից տեսանյութ էր տարածվել, որ օրերով տանից դուրս չեն գալիս, դուրս գալուց էլ անպայման դիմակներով: Խանութները փակ էին ու դատարկ: Կարելի՞ է ասել, որ տագնապ կա:

- Տագնապ, որպես այդպիսին, չկա, այդ տագնապն ավելի շատ արհեստածին են ստեղծում: Մարդիկ շատ հանգիստ են, ուշադիր են, առանց դիմակ դուրս չեն գալիս: Կոնկրետ իմ քաղաքում (Շանհայում-հեղ.), անվտանգությունից ելնելով, փակ են բոլոր մարդաշատ վայրերը՝ կինոթատրոններ, թանգարաններ: Նաև ուսումնական հաստատություններն են մինչև մարտի 1-ը փակ: Բայց խանութները հատուկ այս պատճառով չեն փակ ու դատարկ. նախ, ոչ բոլորն են փակ (լուսանկարն այսօր է արված), և հետո՝ այս երկրում Նոր տարի է, մարդիկ հանգստի են մեկնել ու չեն աշխատում, բոլորը նախապես գնումներ են կատարել: Երևանում այդպես չէ՞ Ամանորից հետո: Բայց ամենաահավորը մարդկանց մեկնաբանությունները, քոմենթներն են. քրիստոնյա ազգ ենք, ինչպե՞ս կարելի է դիմացինին մահ ցանկանալ, հիվանդ մարդուն անեծքներ գրել: Այդքան թույն ու չարություն որտեղի՞ց: Սոցցանցերով ինչ ասես՝ առաջարկեցին է՛լ վերացնել, է՛լ վառել: Ախր այս երկրում ձեր հազարավոր հայրենակիցներ աշխատում ընտանիք են պահում, մի քիչ շնորհակալ եղեք: Նայում ես՝ մեկնաբանություն գրողը բժշկականն է ավարտել, ու նա՞ է մեր բժիշկը: Վախենալու է…

- Չինաստանում հայերը միմյանց հետ կապը պահպանո՞ւմ են, տեղյակ ե՞ք՝ կա՞ն հայեր, ովքեր կրում են այդ վիրուսը:

- Այստեղ բավականին մեծ քանակությամբ հայեր են աշխատում ու ապրում, գրեթե բոլորը կապի մեջ են միմյանց հետ: Ընդհանուր «չաթ» ունենք, շփվում ենք, ու որքանով ես եմ տեղյակ՝ հայերի մեջ վարակվածներ չկան: Ընդհանրապես, ամեն ինչ այնքան վախենալու չի, որքան նկարագրում են: Չեք պատկերացնի, ծնողներն այդտեղից «լեղաճաք» եղած զանգում են այստեղ բնակվող իրենց զավակներին՝ մտածելով, թե բոլորս այստեղ կիսամեռ պառկած ենք: Հանգիստ եղեք, չկա նման բան: Այստեղի կառավարությունը շատ կազմակերպված է, ամեն ինչ անում է, որ այդ հարցը շուտ լուծվի:

- Հայաստանի դեսպանատունն այս ընթացքում կապ հաստատե՞լ է տեղի հայերի հետ:

- Այո՛, դեսպանատունը մայրաքաղաքում է, շատ ուշադիր են ու հետևողական: Բոլորիցս մեր տվյալներն են ուզել՝ քաղաք, անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, որպեսզի, եթե հանկարծ իրավիճակը բարդանա, կարողանան մեզ աջակցել, կապի մեջ լինենք:

- Ըստ ներսի խոսակցությունների՝ հիվանդությունն առավել ո՞ր քաղաքներում է տարածված: Հայտարարվում ու խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ վիրուսը տարածվել է կենդանիներից, օձերից, չինական կեղտոտ շուկայից… Ձեզ մոտ ի՞նչ վարկածներ են շրջանառվում, ի՞նչն է եղել առաջացման հիմնական պատճառը, սկզբնաղբյուրը:

- Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ էպիկենտրոնը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է, որպես հիվանդության աղբյուր նշվում է տեղի ծովամթերքի շուկան, որտեղ վաճառվում են նաև տարբեր էկզոտիկ կենդանիներ: Շուկան կեղտոտ չէ, մսի, ծովամթերքի շուկա է եղել, քաղաքներն էլ այստեղ շատ մաքուր են, միշտ մաքրում են: Օձեր ու կարիճներ շատ այլ տեղերում են ուտում ու ոչինչ չի լինում…

- Առողջապահության նախարարությունը որևէ ցուցում տվե՞լ է՝ սնունդն ինչպե՞ս օգտագործել, ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսն ու ի՞նչ դեղամիջոցներ պետք է օգտագործել, կանխարգելիչ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

- Դեղամիջոցներից տեղյակ չեմ, բայց զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին՝ ձեռքերը մաքուր պահենք, նաև ալկոհոլով սրբենք, քանի որ ախտահանում է, առանց դիմակի դուրս չգանք, խուսափենք մարդաշատ վայրերից: Բարձր ջերմության, թուլություն զգալու ու հազալու դեպքում դիմենք բժշկի: Իմիջիայլոց, առաջնայինը բարձր ջերմությունն է: Հատուկ կայքերի միջոցով ինֆորմացիան ժամ առ ժամ տարածվում է: Այս պահի դրությամբ մահացածների թիվը 132-ն է, բուժվել են 115-ը, հաստատված հիվանդները 6086-ն են, կասկածելի հիվանդները՝ 9239-ը:

- Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը միմյանց նամակներ էին փոխանցում՝ ահազանգելով, թե բանանը ևս կրում է կորոնավիրուս:

- Մրգերն ու բանջարեղենն այդ առումով անվնաս են, նման բան չի եղել՝ ո՛չ մանդարնից, ո՛չ բանանից, ո՛չ էլ ռեհանից հաստատ չեք վարակվի: Վիրուսն ի սկզբանե անցել է կենդանուց մարդուն, հիմա մուտացիայի է ենթարկվել ու անցնում է մարդուց՝ մարդուն:

- Տեղի բնակչության տեղաշարժը սահմանափակվա՞ծ է:

- Բնակչության տեղաշարժը սահմանափակված է Ուհանում ու, եթե չեմ սխալվում, հարևանությամբ գտնվող ևս 16 քաղաքներում: Դա նրա համար է, որ կանխեն վիրուսի տարածումը: Այլ քաղաքներում, որտեղ արձանագրված են շատ դեպքեր, քաղաք մտնելիս ջերմությունն են ստուգում, ու եթե խնդիր կա՝ մեկուսացնում են տանը կամ հիվանդանոցում՝ մինչև առողջանալը:

- Տեղեկությունը, որ հատուկ այս հիվանդության համար 48 ժամում նոր հիվանդանոց է կառուցվել, լիարժե՞ք է:

- Ըստ այստեղի նորությունների՝ Ուհան քաղաքում երկու հիվանդանոց են սկսել կառուցել, մեկը՝ 1500, մյուսը՝ 1000 տեղանոց: Ի սկզբանե խոստացել էին, որ առավելագույնը մինչև փետրվարի 5-ը կավարտեն. երկուշաբթի այն ավարտին կհասցվի, չորեքշաբթի օրվանից էլ հիվանդանոցը լիովին կգործի:

- Դուք շուտով Հայաստան եք գալու, պատրաստվո՞ւմ եք այստեղ բուժզննում անցնել:

- Իհարկե, եթե պետությունը չանի, ինքս մինչև տուն հասնելը կգնամ որևէ հիվանդանոց ու բուժզննում կանցնեմ։ 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/02/2020 22:58 «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին եթնարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ արձակվեց 26/02/2020 22:50 Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել 26/02/2020 22:41 ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենը բերման է ենթարկվել (Լուսանկարներ) 26/02/2020 22:27 «Այո»-ի շտաբի բրենդինգի գումարը կփոխանցվի ոչ թե հաղթող «Garօօn Agency» կազմակերպությանը, այլ «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակիցներին 26/02/2020 21:22 Արցախում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճով պայմանավորված՝ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսը դադարեցվել է 26/02/2020 20:57 Եթե ձեր ղեկավարի նման դեմ եք մեր անդամակցությանը ԵՏՄ-ին, մեջ մի գցեք, արտահայտվեք, թե՞ «դուխովների» դուխը չի հերիքում. Աշոտյան 26/02/2020 20:00 Նավթի գներն աճում են 26/02/2020 19:44 Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով 26/02/2020 19:30 «Золото». Միշա Գալուստյանը «Супер Жорик»-ի կերպարով նոր տեսահոլովակ կներկայացնի. մանրամասնում է Սոֆյա Ղուլյանը 26/02/2020 19:19 Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել 26/02/2020 19:07 Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասիդիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 26/02/2020 18:51 «Փառատոնի նպատակն է հնչեցնել‚ թվայնացնել‚ ձայնագրել և տեսագրել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները». ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը 26/02/2020 18:43 Էրդողանը կրկին սպառնացել է Դամասկոսին Իդլիբում ռազմական գործողություններով 26/02/2020 18:35 Հնդկաստանում ավելի քան 20 մարդ է մահացել վթարի հետևանքով 26/02/2020 18:26 «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին թույլատրվել է վերսկսել արտադրությունը 26/02/2020 18:15 Շիրակում 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար 26/02/2020 18:04 Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը 26/02/2020 17:57 Ժամանակավորապես դադարեցվել է Տավուշի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը 26/02/2020 17:40 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26/02/2020 17:28 Զոհրաբ Մնացականյանը Կուբայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ 26/02/2020 17:17 Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին 26/02/2020 17:06 Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել 26/02/2020 16:52 Իտալիայում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել 26/02/2020 16:41 Հակաադրբեջանական քարոզչությունն այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, այլապես տանուլ կտանք. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ) 26/02/2020 16:33 Սերժ Սարգսյանի պաշտպանը գործից գաղտնիքներ բացեց. անակնկալներ կլինեն դատարանում 26/02/2020 16:13 Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացել է, որ շատ մեծ սխալ է թույլ տվել. Արմինե Ադիբեկյան (Տեսանյութ) 26/02/2020 16:00 ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրգործերի քննության մասով 26/02/2020 15:49 Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 26/02/2020 15:40 Խոջալուի թեմայով հակահարված հասցնել այս պահի դրությամբ պատրաստ չենք. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ) 26/02/2020 15:35 Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում. Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ադրբեջանական քարոզչության մասին (Տեսանյութ) 26/02/2020 15:34 Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը ինքնաբացարկ չհայտնեց 26/02/2020 15:23 Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում 26/02/2020 15:11 Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել 26/02/2020 15:02 Հանգանակության նպատակի փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով. «Ոչ»-ի շտաբ 26/02/2020 14:57 Վարչապետին դիմելուց հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է 26/02/2020 14:53 Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/02/2020 14:41 Ես թույլ չեմ տա, որ որևիցե մեկն իմ տղային թունավորի, ես այդ չափի վախ ունեմ. Լևոն Ջուլֆալակյան (Տեսանյութ) 26/02/2020 14:37 Օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգողները 3 անչափահաս են եղել. ԱԱԾ 26/02/2020 14:23 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի 26/02/2020 14:19 Բերման ենթարկման գործընթացը մտահոգիչ է. ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի պես շղթաներ էին հագցնում. Զոհրաբյան 26/02/2020 14:10 Հայկական «Քավարան» հեռուստասերիալի ադապտացված սցենարի հիման վրա անգլալեզու սերիալ է նկարահանվում 26/02/2020 14:04 Երևանից մասնագետ է մեկնել Թեհրան՝ Հայաստան վերադարձողների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար 26/02/2020 14:02 Ուկրաինայի ապագա վարչապետի անունը հայտնի է 26/02/2020 14:00 Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով փետրվարի 25-ից արգելվում են այցելությունները զորամասեր, և բոլոր տեսակի արձակուրդները 26/02/2020 13:54 Միջազգային հանրությունն անտարբեր է, թե ինչ է տեղի ունեցել 28 տարի առաջ Խոջալուում, եթե դա որևէ կերպ չի առնչվել իրենց շահերին. Արմինե Ադիբեկյան 26/02/2020 13:47 ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է «էլիտար» զորամաս, զրուցել զինծառայողների հետ 26/02/2020 13:41 Չինաստանում ավելի քան 1,5 հազար մարդ է ձերբակալվել կեղծ բժշկական դիմակներ վաճառելու համար 26/02/2020 13:35 Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը շատ կարևոր է. ՄԻՊ 26/02/2020 13:30 Խաչատրյանների փաստաբանական խումբն ահազանգում է. երկակի ստանդարտներ և օրենքով սահմանված կարգի հերթական խախտում 26/02/2020 13:27 Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղարին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում 26/02/2020 13:20 Նյու Դելիում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի 26/02/2020 13:13 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 26/02/2020 13:10 Վաղը Սևանի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ջուր չի լինի 26/02/2020 12:58 Ղազախստանը կսահմանափակի թռիչքները դեպի Հարավային Կորեա և Իրան՝ կորոնավիրուսի պատճառով 26/02/2020 12:53 ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակը 26/02/2020 12:48 Բակո Սահակյանը սպայակազմին է ներկայացրել ՊԲ նոր հրամանատար Ջալալ Հարությունյանին 26/02/2020 12:43 Թուրքիայի արևելքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 26/02/2020 12:41 Ըստ Լևոն Ջուլֆալակյանի՝ Հունահռոմեական ըմբշամարտի ներկայիս հավաքականը հեքիաթներ է պատմում (Տեսանյութ) 26/02/2020 12:38 «Հիբրիդային» ու «քարոզչական» պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ դուք դրանց դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք. Արման Սաղաթելյան 26/02/2020 12:34 Քաղավիացիայի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել 26/02/2020 12:32 Ակնկալում եմ, որ ԵՄ անդամ 5 պետությունները հաշված ամիսների ընթացքում կվավերացնեն համաձայնագիրը. Արման Եղոյան 26/02/2020 12:27 Հարավային Կորեայում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1000-ը 26/02/2020 12:24 Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ) 26/02/2020 12:20 Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան 26/02/2020 12:13 Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը 26/02/2020 12:04 Կրկին հարվածում են եկեղեցուն. չիմացությո՞ւն, թե՞ դիտավորություն 26/02/2020 12:00 Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը 26/02/2020 11:53 Սուրեն Պապիկյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՔԾ (Տեսանյութ) 26/02/2020 11:48 «Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 26/02/2020 11:44 Ծրագրավորողը նախազգուշացրել է iPhone-ի նոր խոցելիության մասին 26/02/2020 11:38 Ադրբեջանում յոթ մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում 26/02/2020 11:36 Քարոզչությանը զուգահեռ նախատեսվում են հանրահավաքներ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 26/02/2020 11:32 Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու փաստը ոչ թե հերքվել է, այլ՝ հաստատվել․ որոշումը կբողոքարկվի. փաստաբան 26/02/2020 11:25 Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի. «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար (Տեսանյութ) 26/02/2020 11:23 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2715-ի 26/02/2020 11:16 650 հազար ձայն ստանալը մեզ համար կենաց-մահու պայքար չէ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 26/02/2020 11:13 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ 26/02/2020 11:09 Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 26/02/2020 11:06 Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26/02/2020 10:53 Իտալիայում կորոնավիրուսից արդեն 11 մարդ է մահացել 26/02/2020 10:34 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 26/02/2020 10:24 «Հրապարակ». Հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա. Կոստանյան 26/02/2020 10:21 «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանը մտադիր է գնել 5 ոսկե մատանի՝ ադամանդե քարերով 26/02/2020 10:18 «Ժողովուրդ». Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան 26/02/2020 10:15 «Փաստ». Քննարկվում է սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման տարբերակը 26/02/2020 10:12 «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է. «պիցցայակերների» հակառակ ճամբարն է 26/02/2020 10:09 «Ժողովուրդ». Ներքին որոշում է եղել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ 26/02/2020 10:05 «Փաստ». Փաշինյանը հանձնարարել ուժեղացնել ԱԱԾ գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքները 26/02/2020 10:00 «Հրապարակ». Հրաչ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանին չի հորդորել 25/02/2020 22:30 Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքել է 205 մլն 560 հազար դրամ 25/02/2020 22:26 Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել 25/02/2020 22:09 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) 25/02/2020 20:26 Կատալոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը 25/02/2020 20:16 ՀՀ-ում իրականացվող անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 25/02/2020 19:38 Շվեյցարիայում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն է գրանցվել 25/02/2020 19:30 «Ժամացույցի զարկերակը». Մեկ ներկայացում՝ Երևանի երեք տարբեր թատրոնում 25/02/2020 19:18 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 970 փախստական 25/02/2020 19:03 Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022-թթ գործողությունների ծրագրի հանրային քննարկումը 25/02/2020 18:47 Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկություն. փոխվարչապետ 25/02/2020 18:33 Mastercard-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր տարեկան եկամուտները կարող են նվազել

Տվյալ բաժնի վերջին նյութերը