29/01/2020 12:50
Facebook-ը տեղեկատվություն է հավաքում օգտատերերի գործողությունների մասին նաև սոցցանցից դուրս
Facebook ընկերությունը հայտնել է, որ տեղեկատվություն է ստանում սոցիալական ցանցի օգտատերերի մասին այդ թվում նաև կողմնակի կայքերից:
Սոցիալական ցանցի կայքում ներկայացվել է «Գործողությունները Ֆեյսբուքից դուրս» գործառույթը, որն այժմ թույլ է տալիս կառավարել այլ կայքերից ստացված տեղեկատվությունը:
Նշվում է, որ ընկերությունը հավաքում է այդ տվյալները՝ ավելի համապատասխան գովազդներ ցույց տալու, խմբեր առաջարկելու, իրադարձություններ և ապրանքներ ներկայացնելու համար: