29/01/2020 11:43
Վաղը ոստիկանապետի ժ/պ-ին հարց կուղղենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. Լիլիթ Մակունց
Վաղը պլանավորած հանդիպում ունենք ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, և ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը ևս ուղղելու ենք նրան, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չցանկանալով գնահատական տալ երեկ տեղի ունեցած հայտնի իրադարձություններին։
«Եթե բերման ենթարկվածները կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա, բնականաբար, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները՝ պաշտպանելու սեփական իրավունքները», - ասաց բանախոսը։