29/01/2020 12:00
Երեկ ակտիվիստները բերման ենթարկվեցին առանց հիմքերի՝ շոուի շրջանակում. ԼՀԿ պատգամավոր
Երեկ ակտիվիստները բերման ենթարկվեցին առանց հիմքերի՝ շոուի շրջանաներում։ Ոստիկանության աշխատակիցներին խնդրում եմ պահպանել իրավունքի տառը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Ամեն գործողություն պետք է համաչափ լինի կասկածին, հակառակ դեպքում մտահոգություններ են առաջանում։ Եթե բոլորիս մոտ խնդիր է առաջացել, ապա նշանակում է, որ ոստիկանությունը ճիշտ չի աշխատում և պետք է վերանայի իր գործելաոճը», - ասաց նա