29/01/2020 13:23
Երբեք անձնականը պետք է չխառնեն քաղաքականության հետ. Գագիկ Ծառուկյանը՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Վանեցյանի բանավեճի մասին
Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել», - ասաց Ծառուկյանը:
Խոսելով իշխող խմբակցության ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահի դստեր դեմ հասարակության ատելությունը սերմանելուն և դրանցի հետո մանդատը վայր դնելուն՝ Ծառուկյանն ասաց, որ ոչ մի դեպքում ընտանիքի անդամները չպետք է թիրախավորել:
«Ընտանիքը սրբութուն է, ու որևիցե մեկն իրեն պիտի թույլ չտա մտնի ընտանիք», - ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը, Ծառուկյանն ասաց.
«Կարող եմ խորհուրդ տալ բոլոր քաղաքական գործիչներին, որ երբեք անձնականը պետք է չխառնեն քաղաքականության հետ»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իրեն: Փաշինյանը խոստացել էր հրապարակել ապացույց: Արդյունքում Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանի գրիչը՝ նշելով, որ այն Թովմասյանն իրեն տվել է որպես քծնանք:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն զանգահարել է ու խնդրել, որ վերջինս քիչ խոսի ՍԴ նախագահի մասին: Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ երբեք այդ հարցով չի խոսել Սիմոնյանի հետ: