29/01/2020 12:37
Օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, իսկ կառավարության ուշադրության կենտրոնում ճտիկով գրիչներն ու մարդկանց պատերին ծեփելու տեսարաններն են. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի քաղաքական իրադարձություններին:
«Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա, մեկը մեկի հետևից լուծարվում են երեխաների խնամքի կենտրոնները, գյուղերը դատարկվում են, օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, դրան էլ գումարած արտաքին մարտահրավերները, իսկ մեր կառավարության ուշադրության կենտրոնում դեռ օբյեկտների զուգարաններն են, ունիտազները, ճտիկով գրիչները, մարդկանց պատերին ծեփելու և ասֆալտին փռելու տխմար տեսարանները...
Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը»...», - գրել է նա: