29/01/2020 12:42
Ցանկացած գործընթաց պետք է իրավական լինի. Իվետա Տոնոյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ցանկացած գործընթաց պետք է իրավական տառին համապատասխան իրականացվի, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ ծավալված իրադարձություններին։
Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանը կարող է ունենալ իր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտեցումներները, իշխանություններն էլ իրենց հերթին հավատացած լինեն սեփական գործողությունների ճշմարտացիության մեջ։
«Վստահ եմ, որ եթե ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու գործիքակազմն անհաջողության մատնվի, իշխանությունը գործի կդնի այլ գործիքներ», - նշեց պատգամավորը։