29/01/2020 13:40
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում. Քրիստինե Պողոսյանը դիմել է ՊԵԿ-ին
ՀՀ ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է ներկայացրել ՊԵԿ՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում.
«Հարգելի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Թբիլիսյան խճուղու ավարտին, հենց Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող Մուլտի բենզալցականայը երբեք, ԵՐԲԵՔ ՀԴՄ կտրոն չի տրամադրում և չի տրամադրել։ Խնդրում եմ ընդունել որպես հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցներ», - գրել է Պողոսյանը: