«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիմա աջակցու՞մ է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ

31/01/2020 13:28

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիմա աջակցու՞մ է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ


Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Մարկոս քահանա Մանգասարյանն իր պատասխանը Լարիսա Մինասյանին տրամադրել է Aysor.am-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Ուշադիր ծանոթացա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի՝ լրատվամիջոցներին և հանրությանն ուղղված ուղերձին, դրանում շարադրված  «վերջին շրջանում առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերին»՝ «սուտ»-երին, և պատասխան «փաստ»-երին։ Առավել ուշագրավ էր ինձ համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող հատվածը։ Հայոց Եկեղեցին միշտ և բոլոր ժամանակներում բարձրաձայնել է ճշմարտությունը, ջատագովը եղել արդարության, ընդվզել անարդարության և կեղծիքի դեմ, առավել ևս երբ դա սպառնալիք է ներկայացրել իր հոգևոր խնամքի ներքո գտնվող ժողովրդի համար։ Այս դեպքում էլ այդպես էր։

Առավել քան դատապարտելի է հիշյալ հիմնադրամի որդեգրած մոտեցումը՝ Արմավիրի թեմի միջոցով անապահով 130 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված բարեգործությամբ հերքել փաստը այն ժխտողական վերաբերմունքի, որ հիմնադրամը և վերջինիս աջակցությամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով ուղղակի և անուղղակի դրսևորել են Հայոց Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքում նրա դերակատարության հանդեպ։

Հեռուն չգնալով միայն հիշեցնեմ․ի՞նչ էր վերջերս՝ 2019թ․դեկտեմբերի 18-ին, Երևանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությամբ կազմակերպված «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ» հանրային քննարկումը, եթե ոչ՝ նաև մի մասով հակաքարոզչություն և ատելության սերմանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյոք հրավիրված էին այդտեղ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակություն ներկայացնող բազում այլ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կիսում հիմնադրամի հովանավորյալ շատ և շատ տեսակետներ։ Անշուշտ ո՛չ, որովհետև այլապես չէին կարողանա օրեր անց Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից հնչեցնել խնդրահարույց գնահատականներով և դիտարկումներով իրենց զեկույցը՝ ըստ նշյալ քննարկման ժամանակ շրջանառության մեջ դրված փաստաթուղթ-առաջարկի, որի մեջ, օրինակ, նշված է․

«Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միջամտող կեցվածքի պատճառով։ ․․․Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ նաև չարաշահում է իր դիրքը՝ միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» և կամ առաջարկությունների մեջ տեղ գտած հետևյալ ցուցումները, որոնք պարունակում են Հայ Եկեղեցու նկատմամբ անհիմն մեղադրանքներ՝ «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը․․․հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գերիշխող դիրքի ․․․մասերով», «արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին» և այլն։

Այս լույսի ներքո ամբողջովին ընկալելի և տեղին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 20-ին տեղի ունեցած եպիսկոպոսների ժողովին անդրադարձը վերոհիշյալ փաստաթղթին։ «Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ։

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիմա, հենվելով միայն այս փաստի վրա, հարցնում եմ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ջանքերով կազմակերպված այս քննարկման իրողությունը և հիմնադրամի կողմից վավերացված զեկույցը ի՛նչ է ենթադրել տալիս՝ աջակցո՞ւմ է Հայ Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ։ Ուստի, պետք չէ քողարկվել կատարված բարեգործությամբ․ անշահախնդիր բարեգործությունը միշտ էլ գովելի արարք է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:32 Աֆղանստանի հյուսիսում ականի պայթյունի հետևանքով զոհվել է խաղաղ երկու բնակիչ Այսօր, 15:21 Ֆլորիդայի իշխանությունները հայտարարել են COVID-ի բոլոր սահմանափակումները վերացնելու մասին Այսօր, 15:09 Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը. ՀՅԴ Այսօր, 15:00 ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Բաբկեն Թունյան Այսօր, 14:54 «Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք Այսօր, 14:42 Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:34 Կորոնավիրուսի պատվաստանյութի 1-ին չափաբաժնի մատակարարումը Հայաստան նախատեսվում է 2021-ին. բանակցություններ են տարվում. ԱՆ Այսօր, 14:21 Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ Այսօր, 14:20 Բախում՝ Արարատ քաղաքի երկաթուղային գծանցումում. Ճշտվում է վնասի չափը Այսօր, 14:14 Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը. Արթուր Ղազինյան Այսօր, 14:06 Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է Ան -26-ի կործանման հավանական պատճառը Այսօր, 14:00 Հայտնաբերվել են Խարկովի մերձակայքում վթարված Ան -26 սև արկղերը Այսօր, 13:51 Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել Այսօր, 13:42 Զելենսկին սուգ է հայտարարել Ուկրաինայում Ան -26-ի կործանման պատճառով Այսօր, 13:36 Փաշինյանին պետք էին դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները. Էլինար Վարդանյան Այսօր, 13:28 Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ (Տեսանյութ) Այսօր, 13:15 Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ Այսօր, 13:06 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ Այսօր, 13:04 Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարումը կդառնա գրաֆիկով Այսօր, 12:52 ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ Այսօր, 12:41 Նախկին ակտիվիստները ջինսերը հանել, կոստյում են հագել, դարձել «Անասնաֆերմայի» հերոսները. Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Այսօր, 12:30 Չուգուևոյում Ան -26 օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի Այսօր, 12:19 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը Այսօր, 12:07 Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ խոսնակ Այսօր, 11:53 Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում Այսօր, 11:37 Կա՛մ հանրապետականներ, կա՛մ դեմոկրատներ. Սպիտակ տան համար մրցավազքում երրորդ տարբերակ չկա Այսօր, 11:24 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 296 նոր դեպք Այսօր, 11:13 Արցախում այսօր կորոնավիրուսով վարակման ամենաբարձր թիվն է արձանագրվել. 17 նոր դեպք Այսօր, 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 429 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով Այսօր, 10:54 Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը Այսօր, 10:47 Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 32 միլիոնը Այսօր, 10:36 Իսպանիայում գործարանի տարածքը ողողվել է գինով (Տեսանյութ) Այսօր, 10:35 Ժամանակին պետք է հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:27 Ահաբեկչություն՝ Փարիզում. բերման է ենթարկվել ևս հինգ կասկածյալ Այսօր, 10:17 Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա չհայտարարված այց են ունեցել քրեակատարողական վարչություն Այսօր, 10:05 Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. Աղազարյանի առաջարկն է Այսօր, 09:46 «Հրապարակ». Փաշինյանը պատգամավորներին հասկացրել է՝ եթե շարունակեն անհնազանդությունները, կգնա արտահերթ ընտրությունների Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Բնակարանային շուկայում նվազել են ինչպես գործարքները, այնպես էլ գները Այսօր, 09:42 «Հրապարակ». Ինչն է եղել Նորայր Դավիդյանի մահվան պատճառը. առավել ծանր է տարել իր դեմ իրավական գործընթացը Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ՍԴ-ում ճգնաժամը նոր է սկսում Այսօր, 09:37 «Հրապարակ». Իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տևել է 1.5 ժամ Այսօր, 09:31 «Հրապարակ». Բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները կատարող դատավորը որոշել է կալանավորել Գագիկ Ծառուկյանին 25/09/2020 23:56 Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան 25/09/2020 23:44 2010 թվականին Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց Նիկոլ Փաշինյանին ազատազրկման. Կեցցե՛ մացոների Հայաստանը, ափսոս էր հեղափոխությունը. Զոհրաբյան 25/09/2020 23:34 Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ. Արմեն Աշոտյան 25/09/2020 23:12 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 25/09/2020 22:41 Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց 25/09/2020 21:18 Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում 25/09/2020 19:38 Նավալնին իր կյանքը փրկելու համար շնորհակալություն է հայտնել Օմսկի օդաչուներին և բժիշկներին 25/09/2020 19:22 Հայաստան մուտքի կանոնները՝ օտար լեզուներով. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա»-ն պահանջում է միասնական տեղեկատվություն 25/09/2020 19:20 Փարիզում Charlie Hebdo նախկին շենքի մոտ վիրավորել են երեք մարդու 25/09/2020 19:13 Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել 25/09/2020 19:11 Սերբիայում վթարի է ենթարկվել ռազմաօդային ուժերի ՄիԳ -21-ը 25/09/2020 18:47 Ոչինչ չեմ ասել, հիմա էլ չեմ ասում. Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու ինքնաառաջադրման մասին (Տեսանյութ) 25/09/2020 18:20 Անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չի ընտրվել 25/09/2020 18:16 Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը գնում ձի է քշում. Գևորգ Պետրոսյան 25/09/2020 18:00 Դատարանը հետաձգեց Արսեն Բաբայանի, Լիլիթ Գալստյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած բողոքի քննությունը (Տեսանյութ) 25/09/2020 17:54 Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր 25/09/2020 17:48 Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը 25/09/2020 17:40 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 108 մարդ է մահացել 25/09/2020 17:22 ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը 25/09/2020 17:04 Մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ. Հայկ Մարության 25/09/2020 16:59 Երկրի ղեկավարը սեփական շուրթերով բացահայտ հաստատում է՝ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի. Հայկ Մարտիրոսյան 25/09/2020 16:38 Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում «կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ. Մարուքյան 25/09/2020 16:33 Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ. ՀՀ ԱԳՆ 25/09/2020 16:22 Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել 25/09/2020 16:09 Հռոմում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում 25/09/2020 15:56 Թաքցվել է 119 910 227 դրամի շրջանառությունը, և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ. Ոստիկանության բացահայտումը 25/09/2020 15:47 «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն». տարբեր թաղամասերում ապրող երևանաբնակներն այս տարի կարող են սեփական պատշգամբից հետևել ներկայացումների ընթացքին 25/09/2020 15:34 Նորվեգիայի թագավորը հոսպիտալացվել է 25/09/2020 15:22 Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից բացահայտվող տեղեկություններն իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն. Աշոտյան 25/09/2020 15:07 Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. Թադևոս Ավետիսյան 25/09/2020 15:00 Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտի ծախսն՝ անկախ հեռավորությունից. ԿԳՄՍ նախարարությունը կարգի փոփոխության նախագիծ է ներկայացրել 25/09/2020 14:43 Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյան (Տեսանյութ) 25/09/2020 14:35 Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) 25/09/2020 14:25 ՀՀ ոստիկանության ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել. ԱԱԾ 25/09/2020 14:12 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 25/09/2020 14:00 Լուիսվիլում բերման է ենթարկվել ավելի քան 20 ցուցարար 25/09/2020 13:55 Որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել. Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին 25/09/2020 13:50 Թող իմքայլականները բարի լինեն, համայնքներում շփվեն մարդկանց հետ. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 25/09/2020 13:46 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 32 միլիոնը 25/09/2020 13:39 Բենզատարի պայթյուն` Նիգերիայում. զոհվել է 28 մարդ 25/09/2020 13:33 Դատարանը քննելու է երեք կուսակցությունների բողոքը իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ 25/09/2020 13:26 Աշտարակում ավտոմեքենաներ են այրվում. ԱԻՆ 25/09/2020 13:20 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 260 նոր դեպք 25/09/2020 13:13 ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք կա. Վահե Գրիգորյան 25/09/2020 13:08 Գավառի և Մարտունու ոստիկանապետերն են ծեծվել. հարուցվել է քրեական գործ 25/09/2020 13:02 ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ 25/09/2020 12:57 Հրայր Թովմասյանի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն 25/09/2020 12:47 Ադրբեջանը պատերազմ է հրահրում ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ. Աղասի Ենոքյան 25/09/2020 12:41 Ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան 25/09/2020 12:35 «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը 25/09/2020 12:32 ԲՀԿ շարքերում որևէ խուճապ չկա. Իվետա Տոնոյան (Տեսանյութ) 25/09/2020 12:26 Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք 25/09/2020 12:19 Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է 25/09/2020 12:12 Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան (Տեսանյութ) 25/09/2020 12:07 Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյանը՝ Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակների մասին 25/09/2020 12:00 Պարզվեց՝ այնքան էլ «բարի» չեմ. Իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով

Տվյալ բաժնի վերջին նյութերը