02/02/2020 12:20
Ոչ մի ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն. Մահացած զինծառայողի հարազատները նրա դին բերում էին Երևան (Տեսանյութ)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպեց մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատների հետ, որոնք, չհավատալով ինքնասպանության վարկածին, նրա դին բերում էին Երևան։
«Ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Մովսես Առաքելյանի: Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է», - News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։