03/02/2020 13:43
Նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու համար. Լիլիթ Մակունց
Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ։ Սա նշանակում է, որ նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանության ջանքերի, չթողնել, որ ՍԴ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից», - ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը ձգտում ուզուրպացնել դատական իշխանությունը, Մակունցը նշեց, որ այս պահին չի ուզում այդ հարցին պատասխանել, պատասխանը կնհնչի այս թեմայով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։