03/02/2020 12:40
Ալեն Ղևոնդյան․ Միայն լեգիտիմությամբ խնդիր չի լուծվի՝ պետք է ունենալ որոշում ընդունելու կարողություն
Լեգիտիմ լիդերի գործոնը կարևոր է, բայց միայն լեգիտիմությամբ խնդիր չի լուծվի՝ պետք է ունենալ որոշում ընդունելու կարողություն։
«Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Հայաստանի ներքին հասրակական–քաղաքական պրոցեսների ազդեցությանը՝ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Ես չեմ կարծում, որ լեգիտիմությունը և համախմբվածությունը ստատիկ հասկացություններ են, բայց այստեղ խնդիրը այն չէ, որ այն ստաբիլ նվազող է կամ ստաբիլ բարձրացող է․ դա ցիկլիկ է, իրավիճակային փոփոխությունների է ենթարկվում։ Մենք այսօր ունենք որոշակի անորոշություններ ներհասարկական, մեր քաղաքական ինքնագիտակցության մեջ, իշխանություն–հասարակություն ամենատարբեր մակարդակի շփումներում վստահության դինամիզմի մեջ։ Վստահ եմ՝ ներկայիս վարչապետ դիրքերը հասարակական ընկալման տեսանկյունից ամուր են, բայց դրանք ստատիկ ամուր չեն։
Կարևոր մի քանի հանգամանքներ կան ներհասարաական տրանսֆորմացիայի առումով, որքանով է հասարակությունը պատրաստ անգամ լեգիտիմ իշխանության պարագայում ինչ–որ հարցերում փոխվել, և որքանով է ինքը դա ցանկանում, որովհետև այդ ցանկության բացակայությունը կարող է նոր անկայնության օջախներ ծնել։ Եվ վերջիվերջո մենք ունենք ներքաղաքական օրակարգ, որին մենք պետք է դիմագրավենք։ Լեգիտիմ լիդերի գործոնը կարևոր որոշում է, բայց այդ որոշումն ինքը պետք է կարողանա ճիշտ դիրքերի տեսանկյունից մատուցել հասարակությանը։ Մեր երկրում ավանդաբար Արցախի հարցը եղել է առանցքային, այսինքն՝ իշխանություն է փոխվել այդ հարցի շուրջ կամ դրա առիթով։ Հիմա իրավիճակը մի քիչ այլ է, բայց այդ որոշում ընդունելու կարողունակությունը մենք պետք է ունենանք․ միայն լեգիտիմությամբ խնդիր չի լուծվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։