.jpg)
Նախագծերը հետ են կանչվել. ԱԺ նախագահը՝ արտահերթ նիստը հետաձգելու մասին (Տեսանյութ)
Նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել ԱԺ արտահրթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Ես ծանուցումը ստացել եմ։ Մենք առաջիկայում՝ մեկ ժամից, կունենանք խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը», - ասաց նա՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանում: