07/02/2020 13:15
Wizz Air-ը հունիսի 1-ից Երևան-Լառնակա-Երևան չվերթներ կիրականացնի
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը:
2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք