07/02/2020 22:16
Նիկոլը շատ ա ուզում, որ դատավորները, ահեղ դատ..հանրաքվեից վախենալով, վաղաժամ հրաժարական տան. Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չզարմանաք, եթե նկատեք, որ քայլառաստ մեդիան իր քարոզիչներով սկսի համոզել ձեզ, որ ՍԴ դատավորները պիտի հրաժարական տան` չսպասելով հանրաքվեին: Հենց դրանով է հիմա զբաղված նախկին բնապահպան, ներկայիս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով չի կարծում, որ Ամուլսարով հանրաքվե պիտի լինի, բայց կարծում է, որ ՍԴ-ով պիտի լինի, բայց նաև կարծում է, որ դատավորները հենց հիմա պիտի հրաժարական տան` չսպասելով հանրաքվեին:
Բանը նրանում է, որ Նիկոլը շատ լավ գիտի ռեալ թվերը: Իսկ ռեալ թվերը հետևյալն են՝ Նիկոլի բացահայտ սատարողները 16% են, Նիկոլի բացահայտ ընդդիմադիրները 5% են, մնացած 79%-ի պնդում են, որ դժվարանում են կողմնորոշվել: Ու որ հանկարծ շատ անհարմար բան չստացվի, Նիկոլը շատ ա ուզում, որ դատավորները, ահեղ դատ..հանրաքվեից վախենալով, վաղաժամ հրաժարական տան, որ ինքը հելնի, ասի` լավ դե, էլ հանրաքվեի իմաստը ո՞րն ա: Համ ԵԽԽՎ-ն դեմքը կփրկի, համ Վենետիկը, համ էլ Նիկոլն իր 16%-ի ձեռը կրակը չի ընկնի, որտև չկա իշխանամետ մարդ, ով կթաքցներ իր նախասիրությունները, էդ 79%-ի մեծ մասը պարզապես չեն ուզում ասեն որ զզվում են էս ամեն ինչից»: