Միակ պատասխանատու անձը մնում է Հանրապետության նախագահը. Արփինե Հովհաննիսյանը՝ հանրաքվեի մասին

07/02/2020 22:51

Միակ պատասխանատու անձը մնում է Հանրապետության նախագահը. Արփինե Հովհաննիսյանը՝ հանրաքվեի մասին


«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը վերլուծություն է ներկայացրել երեկ խորհրդարանում տեղի ունեցածի վերաբերյալ։

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Ինչպես հիշում եք, նախագծով առաջարկվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նախագիծը մի շարք ասպեկտներով հակասահմանադրական ու հակաիրավական է, ինչի մասին երեկվանից բարձրաձայնում է իրավական հանրույթը։ Փորձելով վեր հանել հիմնական խնդիրները՝ դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ բովանդակային եւ ընթացակարգային խնդիրներ։

ԲՈՎԱնԴԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

• Նախագծով փոփոխություններ կատարվում ոչ թե Սահմանադրության հիմնական տեքստում, այլ անցումային եւ եզրափակիչ դրույթներում, այսինքն՝ այն դրույթներում, որոնք իրենց պատմական առաքելությունը կատարել են 2015 թվականի Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելուց հետո, սպառվել են, նորմատիվ որևէ նշանակություն չունեն եւ այլեւս չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ հետագա իրավահարաբերությունների վրա։ Դրանով է հենց անցումային դրույթը տարբերվում հիմնական տեքստի դրույթներից։ Եթե մի պահ ընդունենք, որ կարելի է փոփոխություններ կատարել անցումային դրույթներում, ապա նույն տրամաբանությամբ փոփոխություններ կարելի է առաջարկել Սահմանադրության 211-րդ հոդվածում, համաձայն որի՝ «ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն» և սահմանել որ Հանրապետության Նախագահի ընտրությունները անցկացվում են արդեն այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո 50 օրվա ընթացքում։ Նպատակն էլ այս դեպքում կլիներ Արմեն սարգսյանից ազատվելը ու վերջ։ Կամ կարող են Սահմանադրության «Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը» վերտառությամբ 211-րդ հոդվածում (նույնպես անցումային դրույթ է) կատարել փոփոխություն՝ նշելով, որ 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված առաջին նախագահը պետք է պաշտոնավարի միայն երկու տարի, իսկ հաջորդ նախագահի ընտրությունը պետք է լինի արդեն այս տարի ապրիլին՝ անտեսելով այն փաստը, որ Սահմանադրության հիմնական տեքստում Նախագահի պաշտոնավարման համար նախատեսված է յոթ տարվա ժամկետ։ Ուստի այս փոփոխություններով օրենսդիրը փոփոխություն է կատարում գոյություն չունեցող նորմում, գոյություն չունեցող նորմը չի կարող փոփոխվել։

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ նախորդ սահմանադրական փոփոխությունները ևս չնայած այն հանգամանքին, որ ՍԴ անդամների պաշտոնավարման տարիքը 70-ից դարձրեց 65, այդ հարաբերությունները տարածեց բացառապես ապագայում առաջանալիք հարաբերությունների վրա, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը ամրագրում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նախագծով փաստացի հաստատվում է ՍԴ դատավորների վիճակը վատթարացնող փոփոխություններ։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի վրա։

• Նախագիծը իր էությամբ խտրական է, որովհետեւ տարածվում է, ոչ թե ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ, այլ միայն ինը դատավորներից յոթի նկատմամբ։ Այս առումով հատկանշական է, որ Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի տրված CDL-AD(2019)024 կարծիքով Վենետիկի հանձնաժղովը ընդգծել է, որ ՍԴ-ի բոլոր դատավորները պետք է ունենան միեւնույն կարգավիճակը՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են մինչեւ Սահմանադրության 2015 թվականի վերանայում, թե դրանից հետո։ Ի դեպ՝ «վաղ կենսաթոշակի» նախագծով դատավորներին տրվում էր կենսաթոշակ` մինչդեռ այս նախագծով դա բացակայում է, բացի այդ որևէ կերպ ապահովված չէ այնքան անգամներ միջազգային կառույցների կողմից նշված կամավորության սկզբունքը։

• Նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության եւ իրավական անվտանգության առումով։ Թեեւ Նախագծով սահմանվում է, որ առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ ՍԴ դատավորի ընտրությունը տեւել է մոտ մեկ տարի, ապա փաստացի հնարավոր է, որ երկրիը մոտ մեկ տարի, եթե ոչ ավելի ժամանակահատվածով զրկված լինի գործող Սահմանադրական դատարանից։ Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի տրված CDL-AD(2019)024 կարծիքով,որով քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծը, Վենետիկի հանձնաժողովը բարձրացրել է այն մտահոգությունը, որ մի քանի կամ նույնսիկ ինը դատավորից ավելի քան յոթի հնարավոր միաժամանակյա թոշակի անցնելը կարող է խոչընդոտել Դատարանի արդյունավետ գործունեությունը։ Սահմանադրական փոփոխությունների պարագայում խնդիրը էլ ավելի է բարդանում, քանի որ այս պարագայում միանգամից, առանց որեւէ կամավորության՝ դադարում է միանգամից յոթ դատավորների լիազորությունները, ինչի պարագայում երկիրը անորոշ ժամկետով զրկված է լինում սահմանադրական արդարադատության ֆունկցիոնալ մարմնից։ Իրականում առաջանալու է Սահմանադրական Ճգնաժամ։ Չի գործելու սահմանադրական արդարադատության ինստիտուտը իր բոլոր հետևանքներով, սկսած մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև իշխանության այլ թևերին հակակշիռ լինելը։

• Էականորեն խախտվելու է նաև դատարանի կազմի շարունակականության ապահովումը։ Տարբեր ժամանակներում նշանակված ՍԴ դատավորները առավել անկախ են և ապահովում են այդ շարունակականությունը։ Հաշվի առնելով իշխող կուսակցության որակյալ մեծամասնություն ունենալու հանգամանքը՝ կստացվի, որ ՍԴ ողջ կազմը ձևավորվելու է մեկ ուժի կողմից, որի նշանակած անդամները բացարձակ մեծամասնություն են ունենալու ՍԴ-ում 12 տարի։ Տարբեր սուբյեկտների կողմից առաջադրման ինստիտուտը խնդիր չի լուծում, քանի որ նախկին պրակտիկան ցույց տվեց, որ ԱԺ մեծամասնությունը իրականում ստիպեց Հանրապետության նախագահին իր սրտի ուզած թեկնածուին ներկայացնել։

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ժամանակակից աշխարհում, որևէ քաղաքակիրթ երկրում Ազգային ժողովում տեղի ունեցածը դժվար է անգամ պատկերացնել։ Մեկ օրվա ընթացքում, առանց քննարկումների, առանց լսումների, առանց հանձնաժողովների եզրակացությունների, լիագումար նիստում ժամանակի սահմանափակմամբ իրականացնել սահմանադրական փոփոխություն։

• Սահմանադրական փոփոխությունների նախագծերը մշտապես ենթադրում են լայն քննարկումներ, այդ թվում՝ նաեւ միջազգային փորձաքննություն, սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու եւ Աժ-ի արտահերթ նիստերում քննարկվելու միջակայքը եղել է ընդամենը մի քանի ժամ։ Սրա մասին նաեւ բարձրաձայնել են նաեւ ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք 06.02.2020 հայտարարությամբ նշել են, որ աահմանադրական փոփոխությունների նախագիծը անհրաժեշտ էր ներկայացնել Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին՝ Վենետիկի հանձնաժողով։ Հայաստանի Պատմության մեջ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց հետո սա առաջին դեպքն է, որ Սահմանադրական փոփոխությունները մինչեւ քննարկվելը չուղարկվեն փորձաքննության Վենետիկի հանձնաժողով։

Ակնհայտ է շտապողականությունը, որը խոսում է այս նախագծի ածանցյալ այլ խնդիրներ լուծելու անհրաժեշտության մասին։

• Նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առանց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման եւ հանձնաժողովի եզրակացության։ Այս մասին հենց լիագումար նիստերի դահլիճում բարձրաձայնել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

• Սահմանադրության 168-րդ հոդվածը ամրագրում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Ընդ որում սա ոչ թե հայեցողական լիազորություն է, ինչպես պնդում էին իշխանական ներկայացուցիչները շրջանառության մեջ դնելով համապատասխան նախագիծ, որը ի վերջո հետ կանչվեց, այլ ամեն պարագայում ՍԴ-ն պետք է պարտադիր գնահատի սահմանադրական փոփոխությունները։ Փորձ կատարելով շրջանցել ՍԴ -ն՝ երեկ ԱԺ-ում «Իմ քայլ»-ը դաշինքը տապալեց սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթեցմամբ ընդունումը, որպեսզի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ նախագիծը դրվի հանրաքվեի: Մինչդեռ անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանադրական դրույթները եւ կարգավորումները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված՝ այլ հաշվի առնելով ողջ համակարգային կապերը եւ այն տրամաբանությունը, որը դրված է սահմանադրական նորմերի հիմքում։Իսկ համակարգային կապերը բացահայտված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որոը սահմանում է այն ընթացակարգը, որով պետք է դիմել Սահմանադրական դատարան, այն է՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը
նախագիծը ուղարկվում է ՍԴ։ Սա նշանակում է, որ առաջին ընթերցումից հետո

Նախագիծը պետք է ստանա ՍԴ-ի գնահատականը եւ նոր միայն դրանից հետո, կարող քննարկվել 202-հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավիճակը, այն է՝ երբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Սրա հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հանրաքվեի կարող է դրվել այն նախագիծը, որը նախապես ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը եւ ՍԴ-ի կողմից չի ճանաչվել հակասահմանադրական։ Միայն այդ ընթացակարգից հետո է, երբ երկորդ ընթերցման ժամանակ չի ընդունվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այն կարող է դրվել հանրաքվեի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ հանրաքվե անցկացնելու հիմքում ընկած այն մեկնաբանությունը, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման տապալումը համարվում է նախագծի չընդունում եւ հնարավորություն է տալիս ձայների երեք հինգերորդով կազմակերպել հանրաքվե, ամեն դեպքում Ազգային ժողովին որեւէ կերպ չի ազատում նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու պարտականությունից, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ է՝ ՄԻՆՉԵՎ փոփոխությունների ընդունումը պարտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն ՝ Ազգային ժողովի կանոնակարգի «ենթադրյալ օրենսդրական բաց»-ը, որ իբր չկան դրույթներ առաջին ընթերցման տապալումից հետո ՍԴ դիմելու վերաբերյալ որեւէ կերպ Ազգային ժողովին չի ազատում ՍԴ դիմելու պարտականությունից։ Սահմանադրական կարգավորումները բացառում են, որևէ սահմանադրական փոփոխություն ՍԴ-ի շրջանցմամբ։
Սա տրամաբանական է։ Բացի այն որ Սահմանադրությունը պետք է զերծ լինի ներքին հակասություններից, սահմանադրության փոփոխվող հոդվածները չպետք է հակասեն Սահմանադրության ֆունդամենտալ անփոփոխ հոդվածներին։ Ոչ միայն Պառլամենտական մեծամասնությունը, այնպես էլ ժողովուրդը կաշկանդված են այդ ֆունդամենտալ սկզբունքներով։ Սահմանադրական դատարանին կարելի է շրջանցել բացառապես մեկ դեպքում, երբ ընդունվում է նոր սահմանադրություն, ինչը տրամաբանական է, քանի որ արդեն իսկ բացակայում է այն մաշտաբը, որին համապատասխանելը պետք է ստուգի Սահմանադրական դատարանը։

• Շատ է բերվում նաեւ այն փաստարկը, որ նշված ՍԴ յոթ դատավորները չեն կարող քննարկել նախագծի սահմանադրականությունը, քանի որ առկա է շահերի բախում։ Պետք է նշել, որ նշված իրավիճակում ՍԴ կարող է որոշել նախագծի սահմանադրականության հարցը։ Նման դիրքորոշում է հայտնել նաեւ Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, քննարկելով Ալբանիայում ՍԴ դատավորների կողմից ՍԴ անդամներին վեթինգի ենթարկելու օրենքի սահմանադրականության հարցի քննարկման հնարավորությունը։ Այսպես ամրագրվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ Սահմանադրության երաշխավորն է, դատավորների գործի քննելուց հեռացնելը չպետք է հանգեցնի ՍԴ-ի կողմից որոշումների կայացման անհնարինության, հետեւաբար դատավորները կարող են քննել վեթինգի սահմանադրականության հարցը։

ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈւԾՈՒՄՆԵՐ

ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Աժ իշխանական պատգամավորները արդեն իսկ հայտարարում են, որ Ազգային ժողովի որոշումը կներկայացվի Հանրապետության նախագահին, որպեսզի նախագահը նշանակի հանրաքվեի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՍԴ դիմելու մասին խոսք չկա իշխանական շրջանակներում։ Այս պարագայում հստակ է, որ միակ պատասխանատու անձը մնում է Հանրապետության նախագահը, բայց արդյոք նախագահը կարող է չնշանակել հանրաքվե։

Պատասխանը հստակ է ՝ այո։

Եթե որևէ կերպ սահմանադրական փոփոխությունների ընթացքը չկասեցվի, ապա հետագա ողջ ընթացքը ևս լինելու է հակասահմանադրական, ընդհուպ նոր դատավորների նշանակումը ու նրանց կողմից որոշումների կայացումը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա»

Տվյալ բաժնի վերջին նյութերը