07/02/2020 13:41
Կոռեկտ չէ հանրաքվեի կոնկրետ օր մատնանշել, սա ԿԸՀ գործառույթը չէ. Տիգրան Մուկուչյան
Լրագրողներն այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ եթե ՀՀ նախագահը ստորագրի ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը, այդ դեպքում ե՞րբ կանցկացվի բուն հանրաքվեն։
Մուկուչյանը պատասխանեց, որ ժամկետների մասով ոչինչ ասել առայժմ չի կարող։
«Ես ընդամենը կարող եմ նշել, որ օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 50-65 օր։ Թե որ օրը կնշանակվի, նշանակվում է ՀՀ նախագահի կողմից․ Սա ԿԸՀ գործառույթը չէ, և կոռեկտ չէ այդ մասին խոսել», - ասաց նա։