Խախտվել է Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգը. Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին

08/02/2020 11:55

Խախտվել է Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգը. Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին


«Փաստինֆոն» հրապարակել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման մասին.

«Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում։ Նախագծի ընդունմանը նախորդեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ մերժելը, որը խորհրդարանական մեծամասնություն ունեցող խմբակցության համոզմամբ անհրաժեշտ էր, որպեսզի առանց Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի ՝ վկայակոչելով Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը։ 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունվեց ընթացակարգային լուրջ խախտումներով, իսկ բուն տեքստը պարունակում է բովանդակային լուրջ խնդիրներ, որոնք կներկայացվեն ստորև։

Ներկայացվող հիմնավորումներն առավելապես ուղղված են մեր հասարակության իրավաբանական համայնքին:
 
I. Նախագծի ընդունման ընթացակարգային խախտումները
 
1. Ազգային ժողովը հանրաքվեի է դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ ԱԺ կանոնակարգ) շրջանառությունից հանված է։

1.1. Սահմանադրության 202-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության փոփոխության երկու ճանապարհ․
ա) բացառապես հանրաքվե՝ 202-րդ հոդվածի 1-ին մասով մատնանշված դրույթների պարագայում,
բ) Ազգային ժողովի առնվազն 2/3-ով, ինչպես նաև հանրաքվեով փոփոխում՝ 202-րդ հոդվածի 1-ին մասում չնախատեսված մյուս բոլոր դրույթների պարագայում։

1.2. Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխման համար Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսել է նաև լրացուցիչ հնարավորություն` այն դեպքում, երբ Ազգային ժողովը ի վիճակի չէ հավաքել պահանջվող 2/3-րդ մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ, բայց Սահմանադրության փոփոխությունների նախագծի օգտին կա պատգամավորների 3/5-րդի աջակցությունը։ Այսպիսով՝ 202-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգին դիմելը հնարավոր է միայն 2-րդ մասով նախատեսված ընթացակարգի սպառմամբ։

1.3. Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը կոնկրետացված են ԱԺ կանոնակարգի 19-րդ գլխում։ Որպեսզի Ազգային ժողովը իրավունք ունենա Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պատգամավորների 3/5-րդի որոշմամբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի, անհրաժեշտ է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվի Ազգային ժողովի կողմից։

1.4. Ազգային ժողովի կողմից նախագիծ չընդունվելը իրավական հասկացություն է, որի բովանդակությունը սահմանված է ԱԺ կանոնակարգում, այսինքն՝ այն օրենքում, որին համապատասխան պետք է գործի ԱԺ-ն՝ համաձայն Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի։ Չընդունված համարվելու համար նախագիծը պետք է հաջորդաբար անցնի հետևյալ 5 փուլերը․

1) ԱԺ-ն պետք է առաջին ընթերցմամբ առնվազն 2/3-րդ ձայներով ընդունի նախագիծը,
2) ԱԺ-ն պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկի նախագիծը,
3) ԱԺ-ն պատգամավորների ձայների մեծամասնությամբ պետք է որոշում կայացնի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին (ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մաս),
4) Սահմանադրական դատարանը պետք է նախագիծը ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող,
5) Ազգային ժողովը պետք է երկրորդ ընթերցմամբ մերժի նախագծի ընդունումը (86-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր)։

1.5. Վերը նշված փուլերից որևէ մեկը չանցնելու պարագայում, նախագիծը համարվում է ոչ թե չընդունված, այլ՝ շրջանառությունից հանված։ Նման կարգավորում են նախատեսում ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 68-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակցության մեջ, ինչպես նաև 79-րդ հոդվածի 7-րդ մասը՝ 86–րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ։

1.6. Մինչդեռ Ազգային ժողովը սահմանափակվել է միայն առաջին ընթերցմամբ նախագիծը չընդունելով և անմիջապես դիմել Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ընթացակարգին՝ խախտելով Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգը։

2. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը որևէ պարագայում չի կարող շրջանցել սահմանադրական վերահսկողությունը։

2.1. Այն հանգամանքը, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի որևէ մասում չի խոսվում այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է անցնի նախնական սահմանադրական վերահսկողություն, չի նշանակում, որ այդ հոդվածը պետք է ընթերցել և մեկնաբանել Սահմանադրության մյուս նորմերից վերացարկված։

2.2. Անկախ նրանից, թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվում է հանրաքվեի (202-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր), թե ընդունվում է Ազգային ժողովի կողմից (202-րդ հոդվածի 2-րդ մաս), Սահմանադրությունը նախատեսում է նախագծի նախնական սահմանադրական վերահսկողության պարտադիր պահանջ։ Այդ պահանջը ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասում, որը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը «մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը», իսկ 169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ էլ իմպերատիվ պահանջ է նախատեսում Ազգային ժողովի համար, որ «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը ․․․ վերաբերող հարցերով»:

2.3. Ակնհայտ է, որ Սահմանադրական վերոհիշյալ նորմերը Սահմանադրական դատարան դիմելու պահանջից որևէ բացառություն չեն սահմանում այն դեպքերի համար, երբ նախագիծը հանրաքվեի է դրվում Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

2.4. Այն, որ Սահմանադրական դատարան դիմելն այս պարագայում Ազգային ժողովի պարտականությունն է, պարզորոշ երևում է նաև 169-րդ հոդվածի կառուցվածքից, որի 1-ին մասում նախատեսված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան սուբյեկտների հայեցողությունն է։ Դա հստակ արտահայտված է «կարող են դիմել»բառակապակցությամբ։ Օրինակ, պատգամավորների մեկ հինգերորդը, կառավարությունը կարող են նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով դիմել Սահմանադրական դատարան։ Մինչդեռ, 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով՝ առանձին մասերի տեսքով, կարգավորված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան մասերում նշված սուբյեկտների պարտականությունն է։ Այս մասերում բացակայում է «կարող են դիմել» բառակապակցությունը, փոխարենը օգտագործվում է «դիմում է» բառակապակցությունը: Այս նույն տրամաբանության մեջ, 169-րդ հոդվածի 2-րդ մասը Ազգային ժողովի համար որպես պարտականություն է նախատեսում Սահմանադրական դատարան դիմելը նաև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցերով (նույն 2-րդ մաս), կառավարության համար՝ միջազգային պայմանագրերի վավերացման հարցերով (3-րդ մաս), դատարանների համար՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով (4-րդ մաս), Ազգային ժողովի խորհրդի համար՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ (5-րդ մաս)։

2.5. Սահմանադրական վերահսկողության առանցքային նշանակությունը և այն շրջանցելու անթույլատրելիությունը պայմանավորած է Սահմանադրական դատարանի ստուգման առարկայով։ Սահմանադրական դատարանը պարտավոր է ստուգել Սահմանադրության փոփոխությունների ցանկացած նախագծի համապատասխանությունը՝
ա) Սահմանադրության անփոփոխելի 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներին,
բ) Սահմանադրությանը՝ իր ամբողջության մեջ, քանի որ Սահմանադրության մեջ՝ որպես պետության հիմնական օրենքում, սկզբունքորեն անթույլատրելի են ներքին հակասությունները և աններդաշնակությունները։
Այս կարգավորումների հիմքում դրված է այն առանցքային սկզբունքը, որ ինչպես պետական իշխանության մարմինները, այնպես էլ ընտրողների տեսքով դրսևորվող ժողովուրդը կաշկանդված են իրավունքով, տվյալ դեպքում՝ Սահմանադրությամբ։

2.6. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետից ուղղակիրոեն բխում է, որ սահմանադրական վերահսկողության առարկա չի կարող դառնալ միայն նոր Սահմանադրության նախագիծը, քանի որ այս պարագայում բացակայում այն մասշտաբը, դրույթը, որին համապատասխանելը պետք է ստուգվի Սահմանադրական դատարանի կողմից։
 
II. Նախագծի բովանդակային խնդիրները
 
Նախագծի հապճեպ և առանց բովանդակային քննարկման ընդունման արդյունքում այն պարունակում է մի շարք լրջագույն բովանդակային խնդիրներ, հակասություններ Սահմանադրության անփոփոխելի հոդվածների, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հետ բախումներ։

1. Անթույլատրելի է փոփոխությունների կատարումը իրավական ներգործության տեսանկյունից սպառված սահմանադրական նորմերում:

1.1. 213-րդ հոդվածը գտնվում է Սահմանադրության 16-րդ գլխում, որը նախատեսում է «Եզրափակիչ և անցումային դրույթներ»։ Անվանումն էլ հուշում է, որ դրանք ըստ էության «անցումային» են, դրանց նպատակը Սահմանադրության այլ դրույթների կենսագործումն ապահովելն է, և ժամանակի ընթացքում դրանք կորցնում են իրենց կարգավորիչ ուժը և ներգործությունը։ 2015թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Նույնը վերաբերում է նաև 213-րդ հոդվածի 2-րդ նախադասությանը, որի իրավաբանական նշանակությունն էլ սպառվել է այն բանի ուժով, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորները նշանակվում են ըստ այդ գլխում սահմանված նոր կարգավորումների։

2. Սահմանադրության փոփոխությունները դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմք չեն։

2.1. 2015թ․ խմբագրությամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը և չեն սահմանում Սահմանադրության փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորություն։ Այս հիմքերը դատավորի անկախության կարևորագույն երաշխիքներ են։ Հետևաբար, քանի դեռ չեն փոփոխվել Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման վերաբերյալ դրույթները, անցումային դրույթներով անհնարին և անթույլատրելի է դատավորի կարգավիճակի վատթարացումը և նրանց՝ իրենց պաշտոնում անփոփոխելիության երաշխիքից զրկելը։ Ավելին, Սահմանադրության 7-րդ գլխում նման փոփոխություններ կատարելու պարագայում անգամ այդ փոփոխությունների անցումային դրույթներում պետք է լինեն իրավակարգավորումներ առ այն, թե ինչպես են դրանք կատարվելու։

3. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ, սահմանադրական ճգնաժամ։

3.1. Նախագծով առաջարկվող 213-րդ հոդվածի 1-ի մասով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը։ Թափուր տեղերը համալրելու կարգը սահմանելու համար նախատեսվում է օրենքի ընդունում՝ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (ինչը նույնանում է թափուր տեղեր առաջանալու պահի հետ)։ Այսինքն՝ հանրաքվեի արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից Սահմանադրական դատարանը չի գործելու (քանի որ քվորում չի լինի 7 դատավորների լիազորությունների դադարեցման արդյունքում), իսկ նոր կազմով Սահմանադրական դատարանի գործունեության վերսկսման համար դեռ պահանջվելու է թափուր պաշտոնների համալրման կարգ նախատեսող օրենքի ընդունում, և դրան համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթաց, որը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Այս ժամանակահատվածում քաղաքացիները զրկված կլինեն սահմանադրական արդարադատության միջոցով իրենց իրավունքների պաշտպանությունից, Ազգային ժողովի կողմից չեն կարող վավերացվել միջազգային պայմանագրեր։ Կաթվածահար կլինի ողջ պետական համակարգը։

4. Նախագիծը քաղաքականացնում է Սահմանադրական դատարանը, ավելին՝ տասնյակ տարիներ այն շարունակելու է մնալ քաղաքականացված։

4.1. Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնների համալրման հարցի կարգավորումը թողնելով օրենքի մակարդակի՝ նախագիծը նաև որևէ չափանիշ չի նախատեսում այդ ընթացակարգի համար, որը թույլ կտա զսպել Սահմանադրական դատարանի քաղաքականացման գործընթացը։ Դա լի է այն վտանգավոր հետևանքով, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ի լիազորությունների դադարեցման դեպքում Սահմանադրական դատարանը ձևավորվելու է պահի քաղաքական իշխանության կողմից՝ իր քիմքին և պահանջներին համապատասխան (իսկ 1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Դեռևս «վաղ կենսաթոշակի» սխեման նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում (CDL-AD(2019)024) Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը «նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար իր ընտրությամբ գործող դատավորներին փոխարինել նոր դատավորներով» (58-րդ և 63-րդ կետեր)։ Հանձնաժողովը հղում է կատարում նաև իր ավելի վաղ կարծիքներին, որոնցում ընդգծվում է, որ իշխող քաղաքական ուժը չպետք է կարողանա Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին փոխարինել իրեն հաճո դատավորներով (CDL-STD(1997)020, կետ 21)։

4.2. Ավելին, այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն՝ նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

4.3. Նախագիծը հակասում է դատավորի անփոփոխելիության սկզբունքին։ Այս առումով նախագիծը անգամ ավելի հեռուն է գնում, քան «վաղ կենսաթոշակի» սխեման նախատեսող օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը պարտադիր պայման էր համարում կամավորությունը:

4.4. Նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման հապճեպությունը ակնհայտ է դարձնում նաև Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործերի քննությունը դատարանի այս կազմով չթույլատրելու իշխանությունների ցանկությունը:

4.5. Վենետիկի հանձնաժողովը արձանագրել էր, որ որևէ տարբերակում չպետք է լինի մինչև 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելը և դրանից հետո նշանակված դատավորների միջև։ Ուստի, նախագիծը խտրական մոտեցում է ցուցաբերում դատավորների միջև։ Նախագծով նախատեսված չեն անգամ որևէ սոցիալական երաշխիքներ լիազորությունները դադարեցված դատավորների համար», - նշել է Դավիթ Հարությունյանը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը