10/02/2020 13:47
Գագիկ Ծառուկյանը բարելավել է դիրքերն ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում՝ առաջինից ութերորդ հորզիոնական տեղափոխվելով
7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում փոխվել է բացակայած պատգամավորների պատկերը, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքներն՝ ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«Նախկինում գործարար հաբավ ունեցող պատգամավորներն էին զբաղեցնում բացակաների տասնյակը: Այս գումարման խորհրդարանում բացակաների տասյնակը միջխորհրդանական պատվիրակություններիում ընդգրկված, շատ գործուղումների գնացած պատգամավորներն են: Բացակաների տասնյակն ամբողջությամբ կազմված է արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովների անդամներից», - ասաց Վասիլյանը՝ նշելով, որ թվային ցուցանիշով ամենաշատ բացակայած պատգամավորը «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է:
Վասիլյանն ավելացրեց, որ նախորդ տարիներին ամենաշատ բացակայած պատգամավոր Գագիկ Ծառուկյանը բարելավել է դիրքերը:
«Գագիկ Ծառուկյանը, որը ութը տարի շարունակ մեր ամենաբացակայած պատգամավորների ցանկում էր, լքել է առաջին հորիզոնականն ու դարձել ամենաշատ բացակայած պատգամավորների մեջ 8-րդը», - ասաց նա: