10/02/2020 15:20
Երևանում թալանել են Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի «Lexus»-ը
Երեկ Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող «Lexus» մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։
Ա. Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի՝ իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։