11/02/2020 16:05
Կինս ու ընկերներս օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել. Հայկ Մարության (Տեսանյութ)
Ոչ մեկ ՀՀ-ում օրենքով և դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցերին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին՝ իր կինը միջամտո՞ւմ է քաղաքապետերանի աշխատանքներին և նշանակումներ անելու հարցում ուղղորդո՞ւմ իրեն:
«Բնականաբար, դրա մեջ մտնում են բոլորը, իսկ այն, որ թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերներն առաջին իսկ օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, օգնել են և օգնում են», - ասաց նա:
Հարցին՝ արդյոք «Իմ քայլում» այդ հարցը քննարկվե՞լ է, Մարությանն ասաց, որ «Իմ քայլի» հետ հանդիպումներից տեղեկատվություն դուրս չի հանում:
«Քանի որ խոսք եղավ դրա մասին, ուզում եմ ասել, որ իմ կինն ու իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ բերվի Երևան: Իմ խնդրանքով այդ ծրագիրը գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, դիմել ենք ու մեծ մրցույթում որտեղ բազմաթիվ քաղաքներ են մասնակցել, հաղթել ենք: Ծրագիրը վտանգավոր թափոններին է վերաբերում», - ասաց նա: