11/02/2020 12:57
«Ոչ»-ի շտաբ կարող է չստեղծվել միայն ու միայն մեկ նկատառումից ելնելով. «Իմ քայլի» պատգամավոր
«Ոչ»-ի շտաբ կարող է չստեղծվել միայն ու միայն մեկ նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, լրագրողներին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Որովհետև եթե ընտրողների 1/4-ը չգա հանարաքվեի, ապա հանրաքվեն չի կայանա, և հետևաբար իրենք, կարող է, տակտիկական նկատառումնրից ելնելով, չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար, որպեսզի քվորումը չկայանա։ Մյուս կողմից ինձ համար հետաքրքիր կլինի, թե հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ինչ կեցվածք կընդունեն ԲՀԿ-նև ԼՀԿ-ն», - ասաց նա։