11/02/2020 14:33
Հանրաքվեին 650 հազարից էլ շատ մարդ է մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Որևէ կասկած չունեմ և վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լինելու են շատ բարձր տվյալներ, և վերջ է դրվելու այն ամենին, ինչը, ցավոք, դեռ չի ավարտվել, լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ իրենք իշխանական ռեսուրս չեն օգտագործել և հիմա էլ չեն օգտագործելու։
«Վստահեցնում եմ, որ 650 հազարից էլ շատ մարդ է մասնակցելու։ Շատ ակտիվ և հետաքրքիր է լինելու», - համոզմունք հայտնեց Սիմոնյանը։
«Այսօր փորձ է արվում ժողովրդի ձեռքից խլել 2018-ի հեղափոխությունը», - ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն չմիացավ ԼՀԿ-ին՝ միասնաբար հանդես գալու սահմանադրական փոփոխությունների դեմ, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ ԲՀԿ-ն Էդմոն Մարուքյանի նման տվայտանքների մեջ չէ։