12/02/2020 18:14
Չեմ բացառում, որ բալային համակարգն իդեալական չէ. Տիգրան Ավինյան
Ճանապարհային կանոների խախտման ահագնացող վիճակագրությունը մեզ ստիպել է ներկայացնել մի համակարգ, որը մեր տեսանկյունից որոշ դեպքերում շատ խիստ, բայց նաև կանխարգելիչ դեր ունի, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բալային համակարգին։
«Հույս ունենք, որ նոր կարգավորումները ճիշտ են։ Մեզ դեռևս մի փոքր ժամանակ պետք կլինի՝ հասկանալու, թե ի՞նչ տվյալներ ունենք բալային համակարգի ներդրումից հետո։ Այո՛, վերանայումներ հնարավոր են, բայց կարծում եմ՝ դրանք պետք է շատ հիմնավոր լինեն։ Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, սակայն այն դրական է ազդելու ընդհանուր վիճակի վրա», - ասաց նա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, բայց ինքը միանշանակ համաձայն է, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների առնչությամբ կարգավորումները մի փոքր այլ պետք է լինեն։