12/02/2020 10:40
ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանող օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 109 կողմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
Մինչդեռ գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ:
Եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով: