13/02/2020 18:31
Օրենսդիրը վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը
Խորհրդարանն այսօր 106 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, դրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները:
Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը։